10 րոպեի ընթերցում
Առաջիկա միջոցառումների անոնսը հասանելի է միայն բաժանորդագրությամբ: Բաժանորդագրության hամար խնդրում ենք կապվել գործակալության մարկետինգի բաժին marketing@armenpress.am հասցեով կամ +374 11 539818 հեռախոսահամարով:
ԱՆՈՆՍ
05 հոկտեմբեր, 2022
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
ՀՀ նախագահական |
|
|
|
|
|||
|
|
ՀՀ ԱԺ |
|
|
|
10:00-ին |
ՀՀ ԱԺ-ում |
տեղի կունենա Ազգային Ժողովի հերթական քառօրյա նիստը: |
|
|
|
ՀՀ կառավարություն |
|
|
|
|
|||
|
|
ՀՀ նախարարություններ |
|
|
|
|
|
||
|
|
Պետական կառույցներ |
|
|
|
09:00-ին |
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում |
Հոկտեմբերի 5-7-ը կկայանա Արագ արձագանքման բժշկական թիմերի (ԱԱԲԹ) բարձր մակարդակի 5-րդ գլոբալ հանդիպումը: Բարձր մակարդակի միջազգային միջոցառումը կհամախմբի ավելի քան 500 մասնակցի շուրջ 100 երկրներից և կազմակերպություններից: Գլոբալ հանդիպմանը մասնակցելու համար Հայաստան կժամանեն առողջապահական միջազգային կառույցների ղեկավարներ, տարբեր երկրների առողջապահության նախարարներ, արագ արձագանքման ոլորտի փորձագետներ, բարձրաստիճան հյուրեր: Ժամը 09:00-ին՝ բացման արարողություն: Ժամը 10:00-ին՝ մամուլի ասուլիս՝ միաժամանակյա թարգմանությամբ: Հիմնական բանախոսներ՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան, ԱՀԿ Առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն Դր. Մայքլ Ռայան: Ժամը 11:00-12:00-ը՝ լրատվամիջոցների համար նախատեսված առանձին սրահում աշխատելու ժամանակահատված: Ժամը 12:30-14:00-ը՝ հարցազրույցների հնարավորություն. յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ինչպես էքսքլյուզիվ, այնպես էլ խմբային հարցազրույց անցկացնել (թարգմանությունն ապահովվում է): |
|
|
09:30-ին |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) |
կմեկնարկի «Շրջակա միջավայրի պահպանության հետբուհական նորարարական կրթություն. մեթոդներ և գործիքներ» գիտաժողովը: Եռօրյա գիտաժողովն ամփոփելու է «Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն)» կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար» (MENVIPRO) կարողությունների զարգացման Էրազմուս+ ծրագրի արդյունքները: Կներկայացվեն Հայաստանում և Վրաստանում հետբուհական նորարարական բնապահպանական կրթության զարգացման ներկա պահանջները, Եվրոպական միության գործընկերների՝ Իտալիայի, Պորտուգալիայի, Գերմանիայի լավագույն փորձը: |
|
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
|
09:00-ին |
Դվին Մյուզիք Հոլում |
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հոկտեմբերի 5-6-ը հրավիրում է մասնակցելու Գլոբալ ինովացիոն ֆորումին՝ GIF22-ին, որն այս տարի կրում է «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագիրը (Global Innovation Forum 2022: Life Altering Technologies): Հայաստանը կհյուրընկալի Moderna, Flagship Pioneering, McKinsey & Company, AECOM, ABBY, Syniverse Technologies, IBM, Amazon, Analog Devices, Huawei, AI Fund ընկերությունների, տեղական ու միջազգային ֆինանսական կառույցների, միջազգային գիտահետազոտական կենտրոնների, ինչպես նաև Համաշխարհային բանկի և Սիլիկոնային հովտի առաջատար ստարտափերի բարձր ներկայացուցիչներին։ Միջոցառման հավատարմագրվածմասնակիցներին տրամադրվելու են բեյջեր, բայց խնդրում ենքՁեզ հետ ունենալնաև լրագրողական բեյջիժ ևանձնագիր, քանի որ որոշ միջոցառումների դեպքում հնարավոր են անվտանգության ստուգումներ: Մարիամ Սաֆարյան՝ +37496232519: |
|
|
12:00-ին |
«Երևան EXPO» ցուցահանդեսային համալիրում (Ա.Հակոբյան փող., 3) |
«EXPO EURASIA ARMENIA» ցուցահանդեսի շրջանակներում հոկտեմբերի 5-7-ը տեղի կունենա «EXPO-RUSSIA ARMENIA 2022» 9-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդես և Երևանի 7-րդ բիզնես ֆորում։ Գործելու է նաև ցուցահանդեսի առցանց հարթակը www.ExpoEurasia.org։ Միջոցառումն անցկացվում է ՌԴ ԱԳՆ-ի, Հայաստանում ՌԴ դեսպանության և առևտրային ներկայացուցչության, ՌԴ-ում Հայաստանի դեսպանության, ՌԴ ոլորտային նախարարությունների, Հայաստանի կառավարության, խորհրդարանական և գործարար շրջանակների աջակցությամբ, ինչպես նաև Ռուսաստանի առևտրաարդյունաբերական պալատի և Մոսկվայի առևտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ: Կոնտակտային անձ՝ Աննա Դեմիրճյան 096388837: |
|
|
16:30-ին |
Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում (Մաշտոցի պող. 53) |
կկայանա այցելություն, շրջապտույտ և լիբանանահայ նկարիչ ու քանդակագործ Ժան Պողոսյանի աշխատանքների ցուցադրություն: Հոկտեմբերի 5-9-ը Հայաստանում տեղի կունենա ՀԲԸՄ 92-րդ Ընդհանուր ժողովը: ՀԲԸՄ աշխարհասփյուռ անդամները կմիավորվեն Հայրենիքում՝ քննարկելու Հայաստան-սփյուռք հարաբերությունների նոր օրակարգն ու ՀԲԸՄ-ի դերը հայապահպանության և պետականաշինության շրջադարձային այս փուլում:Մասնակիցների շարքերում լինելու են աշխարհի 24 երկրներից ժամանած ՀԲԸՄ անդամները, Միության կենտրոնական վարչության անդամներն ու ղեկավարությունը, ինչպես նաև Հայաստանի հանրային և մասնավոր հատվածի, ակադեմիական շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Նունե Մկրտչյան 055-888-508: |
|
|
19:00-ին |
«Հոլիդեյ Ինն» հյուրանոցի «Երեւան» սրահում (Ամիրյան 2) |
կկայանա Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Ալբերտ Մկրտչյանի «Հրետանավորի օրագիրը» գրքի շնորհանդեսը:Ալբերտ Մկրտչյանը 44-օրյա պատերազմի ընթացքում, որպես զորակոչիկ, մասնակցել է Ջրականի (Ջաբրայիլ) ծանր մարտերին: Հեղինակը օրագրային համառոտ ձեւաչափով վավերագրել է պատերազմն՝ առանց հատուկ «գեղարվեստականության», իր բնական խոսքով: Միջոցառմանը ներկա կլինեն նաեւ Ալբերտի զինակից ընկերները։ Շնորհանդեսի ընթացքում խոսքով հանդես կգա Ալբերտ Մկրտչյանը, ինչպես նաեւ գրքի խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն ու գրքի նախաբանի հեղինակ, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը։ Միջոցառման վերջում «Կողբ» հիմնադրամն ու «Մարտական եղբայրություն» միաբանությունը կազդարարեն Վազգեն Սարգսյանի անվան գրական մրցույթի մեկնարկի մասին:Ռոզա Գրիգորյան՝ 077 30 34 84: |
|
|
|
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ |
|
|
|
|
|||
|
|
Մամուլի ակումբներ |
|
|
|
12:00-ին |
Sputnik Արմենիամամուլի կենտրոնում |
տեղի կունենա ասուլիս: Առաջին անգամ Հայաստանում՝ Գիտությունների ազգային ակադեմիայում, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 6-7-ը կանցկացվի ռուսական բուհերի «Կրթությունը Ռուսաստանում. Երևան-2022» ցուցահանդեսը: Sputnik Արմենիամամուլի կենտրոնում ցուցահանդեսի հետ կապված ու այլ հարցերին կպատասխանեն Երևանում Ռուսական տան կրթական ծրագրերի համակարգողներ. Տատյանա Դրոնսկայան և Սոֆի Աճեմյանը: |
|
|
|
Մշակույթ |
|
|
|
19:00-ին |
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը |
կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի 85-ամյակին նվիրված համերգ կկազմակերպվի: Համերգին ելույթ կունենան Հայկ Մելիքյանը (դաշնամուր), Անուշ Նիկողոսյանը (ջութակ), Սևակ Ավանեսյանը (թավջութակ), Մարտին Ուլիխանյանը (կլառնետ), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան), Սամվել Թոփալյանը (դերասան)։ Ռոզա Գրիգորյան 077 30 34 84: |
|
|
19:30-ին |
Արամ Խաչատրյան համերգասրահում |
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան համաշխարհային հռչակ վայելող երաժիշտներ՝ տենոր Յոզեֆ Կալեյան և ջութակահար Գիլ Շահամը։ Յոզեֆ Կալեյան այսօր ամենաճանաչված ու պահանջված տենորներից է։ Նրա կատարողական վարպետությունը բարձր են գնահատել The Wall Street Journal-ը, The Times-ը, Opera News-ը, Associated Press-ը, The Independent-ը։ Ամերիկացի լեգանդար ջութակահար Գիլ Շահամը Գրեմմիի և բազմաթիվ այլ հեղինակավոր մրցանակների դափնեկիր է։ Որպես մենակատար հանդես է գալիս աշխարհի լավագույն նվագախմբերի հետ և ամենահեղինակավոր բեմերում։ |
|
|
|
Հոգեւոր |
|
|
|
|
|
||
|
|
Սպորտ |
|
|
|
|
|
||
|
|