Տնտեսություն

Աշխատանք ենք տանում, որ նոր, ավելի ցածր վարձավճարներով բնակարաններ, սենյակներ մտցնենք շուկա. Քերոբյան

1 րոպեի ընթերցում

Աշխատանք ենք տանում, որ նոր, ավելի ցածր վարձավճարներով բնակարաններ, սենյակներ մտցնենք շուկա. Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է Հայաստանում, հատկապես Ռուսաստանի քաղաքացիների մեծ հոսքով պայմանավորված, բնակարանների վաճառքի և վարձակալության բարձր գներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Քերոբյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց. «Հենց նոր իմ ընկերը, որ մի քանի օրով պետք է Հայաստան գա, ասաց, որ 500 եվրոյից պակաս չի կարողանում գիշերավարձով հյուրանոց գտնել»:

Նախարարը նկատեց, որ հիմա նախկինի նման հարմար գներով բնակարաններ հնարավոր չէ վարձել:

«Մենք հիմա մեծ աշխատանք ենք տանում, որ կարողանանք նոր, ավելի ցածր վարձավճարներով բնակարաններ կամ սենյակներ մտցնենք շուկա: Այդ առումով աշխատում ենք թե մասնավոր ընկերությունների հետ, թե ներսում փորձում ենք ստեղծել այնպիսի ծրագիր, որը կօգնի դա անել»,-ասաց Քերոբյանը:

Նրա խոսքով՝ տարվա սկզբին Երևանում մոտ 7 հազար բնակարան, որ դատարկ էր, հիմա շրջանառության մեջ է, այսինքն՝ այնտեղ բնակվողներ կան: Նախարարի խոսքով՝ այդ առումով շարունակում են աշխատանքը, որ երկրորդային շուկայից ավելի շատ բնակարաններ մտնեն շրջանառության մեջ: Քերոբյանը հավելեց, որ հաշվի են առնում մարդկանց այն քանակը, որ ամեն օր գալիս է Հայաստան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում