ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առևտրաշրջանառության ծավալն առաջին կիսամյակում կազմել է շուրջ 2 մլրդ դոլար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառության ծավալը 2022 թվականի առաջին կիսամյակում կազմել է շուրջ 2 մլրդ դոլար: Այս ցուցանիշը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 50 տոկոսով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն:

«Իմ ներկայացրած թվերը բավական խոսուն են: Թվերը շարունակում են աճել, հույս ունենք, որ տարեվերջին կունենանք առավել շատ դրական ցուցանիշներ: Մենք բոլոր ուղղություններով ունենք շատ լավ զարգացման հնարավորություններ ու նախադրյալներ: Օրինակ, շատ մեծ տեմպով Հայաստանում զարգանում է շինարարության ոլորտը, մենք դա արձանագրում ենք և իրազեկում մեր բիզնեսին: Միայն շինարարության ուղղությամբ տարվա ընթացքում Հայաստանում անցկացվում է 4 ցուցահանդես, ինչը շատ կարևոր է բիզնես կապերի հաստատման գործում»,-ասաց Աննա Դոնչենկոն:

Նա տեղեկացրեց, որ համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայաստանի ու Ռուսաստանի շինարարների միությունների միջև, ինչը կնպաստի ոլորտում կապերի առավել խորացմանն ու ամրապնդմանը: Աննա Դոնչենկոն ընդգծեց, որ իրենց համար կարևոր են բոլոր ոլորտները:

«Զարուբեժ էքսպո» ընկերության միջազգային համագործակցության գծով տնօրեն Անատոլի Նիկոլաևն ընդգծեց, որ առաջին կիսամյակում 2 մլրդ դոլարը լուրջ ցուցանիշ է և կարևորեց տարբեր ոլորտներում համագործակցության ներուժի ակտիվ իրացումը:

«Ինչպես տեսնում ենք հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը բավական հաջողությամբ զարգանում է: Դա տարբեր ուղղություններով զգալի աշխատանքի արդյունք է: Դրանում ազդեցություն ունի երկու երկրների գործարարների մասնակցությամբ ցուցահանդեսների, բիզնես ֆորումների կազմակերպումը»,- հավելեց Անատոլի Նիկոլաևը:

Հայերեն English Русский

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը