Ադրբեջանը երկրորդ անգամ հրաժարվում է կատարել հայ ռազմագերիներին ազատ արձակելու խոստումը. Փաշինյան
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանը երկրորդ անգամ հրաժարվում է կատարել հայ ռազմագերիներին ազատ արձակելու խոստումը. Փաշինյան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/10/1093933.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը երկրորդ անգամ հրաժարվում է կատարել հայ ռազմագերիներին ազատ արձակելու իր խոստումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Թվիթեր»-ի իր էջում այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ ռազմագերիներին ազատ արձակելու իր խոստումը։ Առաջին դեպքը եղել է մայիսին, երբ Բրյուսելում խոստում էր տրվել, իսկ երկրորդը՝ հիմա, երբ Վաշինգտոնում Ադրբեջանը պարտավորվել էր ազատ արձակել 17 հայ ռազմագերիների մինչև սեպտեմբերի 30-ը»,- գրել է վարչապետը: