Քաղաքականություն

Հայաստանը մեր ամենամոտ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցն է. ՌԴ նախագահը շնորհավորել է ՀՀ անկախությունը

1 րոպեի ընթերցում

Հայաստանը մեր ամենամոտ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցն է. ՌԴ նախագահը շնորհավորել է ՀՀ անկախությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է հայ ժողովրդին Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ և նշել, որ Ռուսաստանն ու Հայաստանը բարեկամներ ու ռազմավարական դաշնակիցներ են:

«Օգտվելով առիթից ՝ կցանկանայի շնորհավորել եղբայրական հայ ժողովրդին եւ երկրի ղեկավարությանը վաղը նշվող Անկախության օրվա կապակցությամբ» - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Պուտինը օտարերկրյա դեսպանների կողմից հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ:

Պուտինը նաև ասել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը բարեկամներ ու ռազմավարական դաշնակիցներ են ։

«Հայաստանը մեր մոտ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցն է», - ընդգծել է նա ։

Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն և Հայաստանը ինտենսիվ քաղաքական երկխոսության մեջ են:

«Միայն այս տարի մենք Նիկոլ Վովայի Փաշինյանի հետ հանդիպել ենք երեք անգամ», - հայտարարել է ՌԴ նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում