STARMUS

Ջեյմս Բաղյանը իր տիեզերական թռիչքների ընթացքում համազգեստին կրած կրծքանշանները նվիրաբերել է Հայաստանի պատմության թանգարանին

2 րոպեի ընթերցում

Ջեյմս Բաղյանը իր տիեզերական թռիչքների ընթացքում համազգեստին կրած կրծքանշանները նվիրաբերել է Հայաստանի պատմության թանգարանին

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի առաջին տիեզերագնաց, ամերիկահայ ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր Ջեյմս Բաղյանը իր տիեզերական թռիչքների ընթացքում համազգեստին կրած կրծքանշանները նվիրաբերել է Հայաստանի պատմության թանգարանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Starmus» միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի պատմության թանգարանում հյուրընկալված հայտնի գիտնականը գրառում է թողել թանգարանի տպավորությունների գրքում, ապա ծանոթացել թանգարանի նորաբաց «ՀՆագույն մարդու հետքերով․ քարի դար» մշտական ցուցադրությանը և գործող մյուս ժամանակավոր ցուցադրություններին։

«Շնորհակալ ենք հարգարժան նվիրատուին այս կարևոր ցուցանմուշների համար, որոնք ոգեշնչման աղբյուր կլինեն մեր այցելուների համար։ Այս նմուշները առաջինն են մեր թանգարանում, որոնք եղել են տիեզերական ճամփորդությունների վկաներ և հայկական գիտական մտքի նվաճումների հերթական խորհրդանիշներ ե»,-նշված է թանգարանի տարածած հաղորդագրության մեջ։

Ջեյմս Բաղյանը 1989 թվականի մարտի 13-18-ն առաջին անգամ թռիչք է կատարել ամերիկյան «Դիսքավերի» տիեզերանավով՝ 337 ժամ անցկացնելով տիեզերքում։ Երկրորդ թռիչքն իրականացրել է 1991 թվականի հունիսի 5-14-ը «Կոլումբիա» տիեզերանավով։ Իր գործունեության համար Բաղյանը պարգևատրվել է ՆԱՍԱ-ի մեդալով, տիեզերագնաց Կամարովի անվան տիեզերագնացության միջազգային ֆեդերացիայի տիեզերագնացի դիպլոմով, տիեզերական հիվանդությունների բուժման մեթոդների մշակման, ինչպես նաև 1989 թվականին և 1991 թվականին տիեզերք կատարած թռիչքների համար՝ ՆԱՍԱ-ի մրցանակներով։

Տեղադրություն

Հայաստանում առաջին անգամ հանդիսավոր կերպով նշվեց Կանադայի օրը

Հայաստան

Հայաստանում առաջին անգամ հանդիսավոր կերպով նշվեց Կանադայի օրը

ԵԽ պատգամավորները համատեղ հայատարարությամբ են հանդես եկել հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության վերաբերյալ

Քաղաքականություն

ԵԽ պատգամավորները համատեղ հայատարարությամբ են հանդես եկել հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության վերաբերյալ

Լուսանկարների ցուցադրություն և նոր գործիքակազմով կայքի շնորհանդես. բացվեց «Արմենպրես»-ի «Դարի վավերագրություն» ցուցահանդեսը

Հայաստան

Լուսանկարների ցուցադրություն և նոր գործիքակազմով կայքի շնորհանդես. բացվեց «Արմենպրես»-ի «Դարի վավերագրություն» ցուցահանդեսը

Արմավիրի մարզի Հացիկ գյուղում այրվել է մոտ 220 հակ անասնակեր

Պատահար

Արմավիրի մարզի Հացիկ գյուղում այրվել է մոտ 220 հակ անասնակեր

Մարքեթինգը՝ բիզնեսի կառավարման գործում. Ակբա Բիզնես ակումբ

Տնտեսություն

Մարքեթինգը՝ բիզնեսի կառավարման գործում. Ակբա Բիզնես ակումբ

Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվել է Հայաստանին

Սպորտ

Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվել է Հայաստանին

«Արզնի 2» ջրատարի վթարի  վերացման աշխատանքներով պայմանավորված՝ Արաբկիր վարչական շրջանի բազմաթիվ բաժանորդներ ջուր չեն ունենա

Հայաստան

«Արզնի 2» ջրատարի վթարի  վերացման աշխատանքներով պայմանավորված՝ Արաբկիր վարչական շրջանի բազմաթիվ բաժանորդներ ջուր չեն ունենա

Մարտունի համայնքի մի շարք բնակավայրերի մշակույթի տների գույքի ձեռք բերման համար ՀՀ կառավարությունը համապատասխան գումար է հատկացրել

Հայաստան

Մարտունի համայնքի մի շարք բնակավայրերի մշակույթի տների գույքի ձեռք բերման համար ՀՀ կառավարությունը համապատասխան գումար է հատկացրել

Կոպճային ծածկույթով կապահովվի  Վարդենիս-Այրք-Ներքին Շորժա-Վերին Շորժա մարզային նշանակության ճանապարհի անցանելիությունը

Հայաստան

Կոպճային ծածկույթով կապահովվի Վարդենիս-Այրք-Ներքին Շորժա-Վերին Շորժա մարզային նշանակության ճանապարհի անցանելիությունը

Հայաստանն ու Ֆրանսիան կընդլայնեն համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության բնագավառում

Հայաստան

Հայաստանն ու Ֆրանսիան կընդլայնեն համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության բնագավառում

Պատանի հայ հունահռոմեականները 1 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ17 առաջնությունում

Սպորտ

Պատանի հայ հունահռոմեականները 1 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ17 առաջնությունում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում