Կանգնեցրեք ագրեսորին. Ռիգայում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում հայ համայնքի ներկայացուցիչներն անցկացրել են բողոքի ակցիա: Այն կազմակերպել է Ռիգայի հայ համայնքի երիտասարդաց միությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ռիգայի հայ համայնքի երիտասարդաց միության անդամ Լիլիթ Եդիգարյանը տեղեկացրեց, որ ակցիան մեկնարկել է Կոնգրեսի տան մոտից:

«Այնուհետև քայլերթով շարժվել ենք դեպի Լատվիայում Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի դեսպանություններ, Մարդու իրավունքների պաշտպանի դեպարտամենտ: Ակցիան ավարտել ենք Լատվիայի Սեյմի մոտ: Մեր գլխավոր ուղերձն այն է, որ միջազգային հանրությունը կանգնեցնի ագրեսոր Ադրբեջանին, սատար կանգնի Հայաստանին: Հայերը խաղաղություն են ուզում»,-ասաց Լիլիթ Եդիգարյանը:

Ակցիայի մասնակիցները իրենց շնորհակալությունն են հայտնել Լատվիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Այնուհետև մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել զոհվածների հիշատակին:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, բնակելի տները: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 105 է:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

Հայերեն Русский Türkçe

Սպիտակ տունը հայտարարել է փախստականների ընդունումը դադարեցնելու մասին

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու առթիվ

Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու առթիվ

ՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը՝ նավի վրա կատարված հարձակման պատճառով

«Ժառանգությունը արմատների լույսի ներքո». Մոսկվայում ՀՀ դեսպանատանը ստեղծագործական երեկո է կազմակերպվել

110 մլն 309 հազար դրամ՝ Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի վերանորոգման համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն են ստորագրել

Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի

Մունդիալ-2026. Գերմանիան ու ԱՄՆ-ն պարտվեցին երրորդ տուրում