Երևանից զանգել են գյուղեր, քաղաքներ ու ասել, որ հողերը ծախած են. Պապոյանը կազմակերպված մեդիատեռոր որակեց սեպտեմբերի 14-ի իրադարձությունները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը անդրադարձավ սեպտեմբերի 14-ի իրադարձություններին, տեղի ունեցածը որակեց որպես մեդիատեռոր և շեշտեց, որ դեպքին պետք է տրվի իրավական գնահատական: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ պատգամավորը նշեց, որ սեպտեմբերի 14-ին Հայաստանում հերթական մեդիատեռորը տեղի ունեցավ, որի զոհը Հայաստանի Հանրապետության քաղաքացին էր և Հայաստանի Հանրապետությունն էր:

«Իմ քաղաքական գնահատմամբ՝ նման բան կարող են իրականացնել միայն թշնամական, օտարերկրյա գործակալական ցանցերը, որովհետև այն, ինչ երեկ տեղի ունեցավ, դա ուղղակիորեն հարված էր Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության բանակին, նրա մարտունակությանը և նրա ժողովրդին: Սեփական ժողովրդին տեռորի ենթարկելը, սեփական ժողովրդին ստեր մատուցելը, ճշմարտությունը նրանից թաքցնելը անձնական կամ ոչ անձնական շահերի համար, ես գնահատում եմ նման գործունեության արտացոլանք»,- ասաց Պապոյանը:

Ըստ պատգամավորի՝ երեկվա դեպքերը 2020 թվականի նոյեմբերի 9-ի կրկնության փորձ էր՝ շատ պարզ եղանակով կատարել հեղաշրջում երկրում, գրավել պետական կառույցները, ուժով զավթել իշխանությունը:

«Սա այլ քաղաքական գնահատական, իմ կարծիքով, չի կարող ունենալ: Բայց հերթական անգամ այդ շրջանակները, նրանց սնուցող շրջանակները համոզվեցին, որ մեր ժողովուրդը իրապես շատ լավ ամեն ինչ տեսնում է: Հնարավոր է շատ կարճ մեդիամանիպուլյացիաների միջոցով որոշակի աղմուկ առաջացնել, բայց բավական է ճշմարտությունը ներկայացնել և միանգամից ամիսներով, երբեմն տարիներով կառուցված ստի ռազմավարությունը, որը պետք է կոնկրետ գործողություն ծներ և դառնար, փլուզվում է: Սա շատ կարևոր արձանագրում է»,- ընդգծեց Պապոյանը:

Պատգամավորը նշեց, որ երեկ ականատես է եղել մի քանի դեպքերի, որոնք թույլ են տալիս եզրակացնել կամ լուրջ կասկած հայտնել, որ երեկվա դեպքերը շատ լուրջ կազմակերպված գործողություն էին:

«Երբ Երևանից զանգում են գյուղեր, քաղաքներ և ասում, որ հողերը հանձնել են, հողերը հանձնած է, թուղթը ստորագրած է, թուղթը հինգ րոպե հետո ստորագրվելու է, եկեք մեքենաներով հասեք Երևան, դա կազմակերպված էր: Ես նաև չեմ կիսում այն մոտեցումը, որ մասսայական մեդիամանիպուլյացիայի արդյունք է: Այսինքն՝ մարդիկ ինչ-որ լայվեր են լսել կամ «Ֆեյսբուք»-ի ինչ-որ հրապարակումներ են տեսել և դրանից հետևություններ էին արել: Այնտեղ կար կազմակերպված գործընթաց, որի արդյունքում մարդկանց մոլորեցրել էին, որպեսզի նրանք գան Բաղրամյան պողոտա և անեն գործողություններ, որոնք հակասահմանադրական են, հակաիրավական են և, բնականաբար, այդ մարդկանց թողնելու են իրավապահ մարմինների հետ միայնակ»,- ասաց Պապոյանը:

Պատգամավորի խոսքով՝ երեկվա տեղի ունեցածը պետության դեմ երկրորդ ճակատ բացելն էր:

«Իրավիճակ, երբ բանակը կռվում է, իրավիճակ, երբ բանակը լավ է կռվում, իրավիճակ, երբ բանակը իր ունեցած հնարավորությունների առավելագույնի չափով իրականացնում է և եթե այդ իրավիճակում զինվորին, սպային թիկունքից ասում ես, որ հողերը հանձնած է, դա ունենում է մեկ հետևանք՝ զինվորը և սպան թևաթափ է լինում: Հետևաբար, եթե մեր զինվորները և սպաները հավատային ընդդիմադիր որոշ շրջանակների կողմից դաշտ նետված թեզին, ապա միանշանակ թևաթափ էին լինելու և դրա հետևանքով մեր սահմաններին ունենալու էինք լրջագույն խնդիրներ: Բարեբախտաբար, բանակում վերջին փոփոխությունները իրենց արդյունքը տալիս են»,- ասաց Պապոյանը:

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա