Եթե Ադրբեջանն ասում է՝ իր սահմանն այնտեղ է, որտեղ կանգնի, ուրեմն մենք իր տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում. Փաշինյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե Ադրբեջանը պետք է առաջնորդվի հոխորտալից սկզբունքով՝ իր սահմանն այնտեղ է, որտեղ կանգնի, ուրեմն Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի ճանաչում, եթե ադրբեջանցիները դուրս կգան, կկանգնեն նախկին Խորհրդային Միության սահմանի վրա, Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կճանաչի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

«Ադրբեջանն ասում է՝ եկեք տարածքային ամբողջականությունը ճանաչենք փոխադարձաբար: Մենք ասում ենք՝ համաձայն ենք դրա հետ, ճանաչենք, բայց, մի րոպե, օրինակ այն տարածքները, որտեղ դուք ներխուժել եք՝ Վերին Շորժա և այլն, դա ում տարածքային ամբողջականության մեջ է: Եթե Ադրբեջանն ասում է, որ դա իր տարածքն է, ուրեմն մենք իր տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում, քանի որ դա մեր տարածքն է, դա վիճելի տարածք չէ: Եթե Ադրբեջանը, օրինակ, համարելու է, որ այն տարածքները, որտեղ ինքը ներխուժել է, Ադրբեջանի տարածք է, մենք ուրեմն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չենք ճանաչելու: Մենք ասել ենք՝ այդ պայմանին մենք համաձայն ենք, եթե փոխադարձաբար ճանաչում ենք, ուրեմն ճանաչում ենք: Եվ այսօր էլ եմ հայտարարում, որ մենք պատրաստ ենք, բայց, եթե Ադրբեջանը պետք է առաջնորդվի այն հոխորտալից սկզբունքով, որ «իմ սահմանն այնտեղ է, որտեղ կանգնեմ», մենք ուրեմն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում: Եթե իրենք դուրս կգան, կկանգնեն Սովետական միության սահմանի վրա, որը լեգիտիմ սահման է, մենք իր տարածքային ամբողջականությունը կճանաչենք, եթե ոչ՝ չենք ճանաչի»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ այստեղ կապ չունի նաև ռազմական բալանսը, թե ով ինչքան զենք ունի, ով ինչքան դաշնակից ունի, ում դաշնակիցն է լավը, ում դաշնակիցն է վատը: Փաշինյանը վստահեցրեց, որ սա քաղաքական դիրքորոշում է, որը չի փոխվելու:

«Իմ ասած դիրքորոշման հիման վրա մենք պատրաստ ենք գնալ խաղաղության պայմանագրի, դեմարկացիա, դելիմիտացիա անել: Բայց, եթե Ադրբեջանը մտնում է մի տեղ, ու ասում՝ տարածքային ամբողջականությունը ճանաչենք, եթե այդ սկզբունքի հիման վրա է, մենք իր տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում, որովհետև փաստացի ինքն էլ մեր տարածքային ամբողջականությունը չի ճանաչում»,-ասաց վարչապետը:

Ապա Փաշինյանը եզրափակեց. «Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն ունի կոնկրետ տարածք, եթե Ադրբեջանն այդ տարածքի, մեր հանրապետության տարածքային ամբողջականությունը ճանաչում է, ես հենց այսօր այդ հենքի վրա համաձայն եմ գալ համաձայնության»:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահին 105-ն է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում:

Հայերեն Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին