ՀԱՊԿ նիստի ընթացքում հստակ արձանագրվել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու փաստը. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնությունն ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանի դաշնակիցն են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց ՀԱՊԿ հիմնադիր փաստաթղթի 4-րդ հոդվածը, որում ասվում է. «Եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի ագրեսիա սույն պայմանագրի բոլոր պետությունների դեմ։ Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն՝ ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով Հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»։ «Մենք այս հիմքով դիմել ենք ՀԱՊԿ-ին։ Երեկ (խմբ․- սեպտեմբերի 13-ին) նիստ է տեղի ունեցել և իմ՝ որպես նաև կազմակերպությունում նախագահողի գնահատմամբ, ընթացք է տրվել մի գործընթացի, որը պետք է իր կոնկրետ լուծումներն ունենա»,- ասաց վարչապետը։

Նա նշեց, որ այդ նիստի ընթացքում հնչել են հստակ գնահատականներ, որ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ «Եթե այդ ձևաչափում այդպիսի նախադասություններ հնչում են, այդ նախադասությունները չպիտի մնան անհետևանք։ Գործարկվել է ընթացակարգ, և մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ ընթացակարգն իր տրամաբանական արդյունքին հասնի»,- ասաց նա։

Փաշինյանը նկատեց, որ Հայաստանը չի դիտարկում ռազմական միջամտությունը՝ որպես միակ հնարավոր սցենար, քանի որ կան քաղաքական, դիվանագիտական ազդեցության այլ գործիքներ և մեխանիզմներ։

«Մենք դիմել ենք նաև Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության և գործընկերության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի հիման վրա նաև ՌԴ-ից, այդ թվում և ռազմական աջակցություն ստանալու համար։ Դիմել ենք նաև մեր արևմտյան գործընկերներին, որոնք աջակցությամբ նաև հիմա հարցը մտնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ այնտեղ քննարկելու համար»,- ասաց վարչապետը։

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահին 105-ն է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում:

Հայերեն English Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին