STARMUS

STARMUS VI. ԵՊՀ-ում կայացել է «Տիեզերք և ներշնչանք» քննարկումը. փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանը՝ ԵՊՀ ոսկե մեդալակիր

10 րոպեի ընթերցում

STARMUS VI. ԵՊՀ-ում կայացել է «Տիեզերք և ներշնչանք» քննարկումը. փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանը՝ ԵՊՀ ոսկե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանում սեպտեմբերի 9-ին «ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթ» միջոցառման շրջանակում կազմակերպված քննարկմանը բանախոսել են ԵՊՀ շրջանավարտ, STARMUS VI փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, գրող Դեյվիդ Ջոն Էյքրը և հայազգի առաջին տիեզերագնաց Ջիմ Բաղյանը։ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը Գարիկ Իսրայելյանին հանձնել է ԵՊՀ ոսկե մեդալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊՀ-ից, Հովհաննես Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Գարիկ Իսրայելյանին «ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթ» միջոցառման կայացման համար՝ ընդգծելով դրա կարևորությունը գիտության բնագավառի վերարժևորման և հասարակության ուշադրությունը գիտության կողմը սևեռելու տեսանկյունից։

«Շատերը չէին հավատում, որ «Սթարմուսը» կկայանա Հայաստանում, սակայն Դուք սովորեցրիք հավատալ երազանքների իրականացմանը և դրա համար անել հնարավոր ու անհնարին ամեն բան: Անհրաժեշտ է շատ աշխատել, ձգտել լավագույնին, ստեղծել կապեր և սովորել օտար լեզուներ։ Վստահ եմ՝ ցանկացած երազանք հնարավոր է իրականացնել, և այսօր դա ապացուցում են Գարիկ Իսրայելյանը, Ջիմ Բաղյանը և Դեյվիդ Ջոն Էյքրը»,- ասել է ԵՊՀ ռեկտորը։

Խոսելով Նոբելյան շաբաթվա ընթացքում գրանցած հաջողությունների մասին՝ ռեկտորն ընդգծեց, որ սա բացառիկ հնարավորություն էր գիտությունն ուսանողների և գիտնականների համար էլ ավելի հետաքրքիր դարձնելու:

«Հուսով եմ՝ աշխարհահռչակ գիտնականների ու արվեստի գործիչների հետ հանդիպումները, նրանց հաջողության պատմություններին ու գիտական նվաճումներին հաղորդակից դառնալը կոգևորի մեր երիտասարդներին՝ հավատալու իրենց ուժերին և նպաստելու մեր երկրում գիտության, արվեստի և տեխնոլոգիաների ոլորտների զարգացմանը»,- նշեց Հովհաննես Հովհաննիսյանը։

Ապա նա ԵՊՀ շրջանավարտ Գարիկ Իսրայելյանին հանձնել է ԵՊՀ ոսկե մեդալ:

Մինչ բուն քննարկմանն անցնելը Գարիկ Իսրայելյանը ներկաներին պատմեց ԵՊՀ-ում անցկացրած ուսանողական տարիների մասին՝ վերհիշելով այն տպավորությունները, որոնք իր կյանքում մինչ օրս ունեն ազդեցիկ նշանակություն։

«Ինձ համար անչափ հաճելի է վերադառնալ սիրելի և հարազատ բուհ, որտեղ անցել է իմ ուսումնառության ամենակարևոր ժամանակահատվածը: Տարիներ անց, վերադառնալով Երևանի պետական համալսարան, ես ինձ կրկին ուսանող եմ զգում»,- ասաց ԵՊՀ շրջանավարտը:

««Սթարմուսի» համահիմնադիրը մեզ հետ զրույցում պատմեց, որ փառատոնի ստեղծման գաղափարը միանգամից չի առաջացել․ հիմնադրվել է 2007 թվականին, իսկ անվանումն ընտրվել է երկարատև քննարկումների արդյունքում։

Գ. Իսրայելյանը փաստեց, որ տիեզերագիտության արդիականությունն ավելի է ընդգծվում տեխնոլոգիական դարաշրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Ես համոզված եմ, որ հետագա տարիներին այս ոլորտում սպասվում են չափազանց հետաքրքիր նորարարություններ, դրանով պայմանավորված՝ փառատոնի կարևորությունը տարեցտարի մեծանում է: Հատկանշական է, որ փառատոնի ընթացքում մենք շնորհում ենք նաև Սթիվեն Հոքինգի անվան հուշամեդալ։ Ս․ Հոքինգը հաջողության է հասել իր գիտահանրամատչելի աշխատությունների շնորհիվ՝ գրելով ռեկորդային ցուցանիշ գրանցած «Ժամանակի համառոտ պատմություն» գիրքը։ «Սթարմուս» փառատոնը նույնպես գիտահանրամատչելի է և նախատեսված տիեզերագիտությամբ հետաքրքրվող բոլոր մարդկանց համար»,- նշել է նա:

Հաջորդիվ ելույթ է ունեցել հայազգի առաջին տիեզերագնաց Ջիմ Բաղյանը՝ հայտնելով, որ առաջին անգամ է եկել Հայաստան և իր համար մեծ պատիվ է լինել Հայաստանում, մասնավորապես Երևանի պետական համալսարանում:

«Իմ ծնողները հայ են, ես իմ կյանքի ողջ ընթացքում լսել եմ Հայաստանի մասին և միշտ ցանկացել եմ լինել այստեղ»,- ասել է Բաղյանը:

«Տիեզերք և ներշնչանք» խորագրով պանելային քննարկման ընթացքում Ջիմ Բաղյանը ներկայացրել է տիեզերքը՝ պատմելով ներկաներին ամենից շատ հետաքրքրող՝ դեպի տիեզերք թռիչքի, դրա ընթացքում ստացած տպավորությունների և զգացողության մասին։ Տիեզերագնացն անդրադարձել է նաև Երկրից դեպի Մարս ձգվող ճանապարհին արևի ճառագայթահարման վտանգի առկայությանը՝ նշելով. «Հավանականությունը, որ մարդը տիեզերքից հետ չի վերադառնա կամ վերադառնալուց հետո քաղցկեղ կունենա, 5-10 տոկոս է, սակայն չափազանց կարևոր է հաշվի առնել անգամ այդ քիչ տոկոսը, և ես կարծում եմ՝ մարդկությունը դեռևս պատրաստ չէ այդ վախը հաղթահարելուն»:

«Տիեզերանավից հստակ տեսանելի է Երկիրը, երևում է ամեն բան, նույնիսկ ֆուտբոլի դաշտը: Կարծում եմ՝ պատկերացնում եք, թե որքան հետաքրքիր և տպավորիչ է տիեզերանավի պատուհանից ողջ տիեզերքը տեսնելը»,- պատմել է տիեզերագնացը:

ԵՊՀ տեղեկացմամբ՝ ամերիկացի գրող, աստղագիտությունն ու տիեզերքը հանրայնացնող գործիչ Դեյվիդ Ջոն Էյքրը նշել է, որ ինքը 2002 թվականից եղել է աստղագիտությանը վերաբերող ամսագրի գլխավոր խմբագիրը։ Նա գիտության և Ամերիկայի պատմության վերաբերյալ 23 գրքի հեղինակ է, համահեղինակ կամ խմբագիր։ 15 տարեկանում հիմնադրել է աստղագիտությանն առնչվող ամսագիր՝ «Deep Sky Monthly»-ն։

Ներկաներին հետաքրքրել է նաև այն, որ Դեյվիդ Էյքրը հաճախ է ճամփորդում՝ աստղագիտության վերաբերյալ զրույցներ անցկացնելու համար, ինչպես նաև զբոսաշրջիկների հետ դիտելու արևի խավարումը:

«Քննարկման ունկնդիր, ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի հաշվարկային նյութագիտության լաբորատորիայի ղեկավար, ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դասախոս Հայկ Զաքարյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ այս շաբաթվա ընթացքում համալսարանականներին շնորհվել է բացառիկ հնարավորություն լսելու աշխարհահռչակ գիտնականներին և ծանոթանալու գիտության բնագավառի նորարարություններին»,- հայտնում են ԵՊՀ-ից։

«Նոբելյան մրցանակակիրների և հանրաճանաչ գիտնականների՝ Հայաստան, մասնավորապես Երևանի պետական համալսարան այցելելը չափազանց կարևոր է մեզ համար։ «Սթարմուս» փառատոնը նաև ստեղծեց հասարակությանը գիտությանն ավելի մոտեցնելու հնարավորություն: Անչափ կարևորում եմ այն, որ մեր ուսանողները լսում են գիտության մեջ մեծ վաստակ ունեցող մարդկանց դասախոսությունները՝ ծանոթանալով նրանց փորձին և գիտության տվյալ ոլորտի նորարարություններին»,- ասել է Հայկ Զաքարյանը։

«ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Մարինե Տոնոյանը ներկա է եղել «ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթ» միջոցառման շրջանակում կազմակերպված բոլոր դասախոսություններին և անչափ տպավորված է դրանցից։ Մ. Տոնոյանը փաստեց, որ այս շաբաթն իր համար առանձնահատուկ նշանակություն է ունեցել՝ նպաստելով գիտելիքների հարստացմանը։

«Երկար ժամանակ անհամբեր սպասում էի հենց այսօրվա քննարկմանը: Ցանկանում էի տեսնել հատկապես Գարիկ Իսրայելյանին, որովհետև նրա գործունեությունն ինձ ոգեշնչում է՝ մղելով ավելի լավ սովորելու, իմ մասնագիտության մեջ կատարելագործվելու, որպեսզի իմ բոլոր երազանքներն իրականություն դառնան: Այդ երազանքներն իհարկե ուղղված են գիտության, հատկապես աստղագիտության զարգացմանը»,- մեզ հետ զրույցում ասաց Մ. Տոնոյանը։

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներից Նունե Բադալյանը հավելեց, որ երիտասարդ գիտնականների ու ֆիզիկոսների համար այսպիսի միջոցառումների նախաձեռնումն անչափ կարևոր է, որովհետև յուրաքանչյուր դասախոսություն ոգեշնչման աղբյուր է։

«Այսօրվա քննարկումը շատ հետաքրքիր էր, որովհետև կապված էր նաև իրական կյանքի հետ, ցույց էր տալիս, թե ինչքան կարևոր է աստղագիտությունը մեր կյանքում, և թե ինչպես պետք է երեխաներին ու հասարակությանը կրթենք, որպեսզի գիտությունն ավելի շատ ուշադրության արժանանա»:

Ն. Բադալյանին տպավորել էր Ջիմ Բաղյանի պատմությունը, որին ճանաչում է դեռ փոքր տարիքից՝ հետևելով նրա գործունեությանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

«Ջիմ Բաղյանը պատմեց, թե ինչպես է փոքր տարիքում, նայելով աստղերին, հետաքրքրվել գիտությամբ։ Զարմանալի կթվա, սակայն այդ պատմությունը շատ նման է իմ պատմությանը․ փոքր տարիքում ֆիզիկոս պապիկս ինձ ցույց էր տալիս աստղերը, ուսումնասիրում էինք քարտեզը ճիշտ այնպես, ինչպես Ջ․ Բաղյանն էր պատմում։ Այսպիսով՝ ինձ համար այս օրն անչափ նշանակալի էր»,- պատմեց է Բադալյանը:

Սեպտեմբերի 5-10 Հայաստանում առաջին անգամ անցկացվող STARMUS VI միջազգային փառատոնը նվիրված է Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին։ ԵՊՀ-ի և փառատոնի համագործակցության շրջանակում Երևանի պետական համալսարանում դասախոսությամբ հանդես են եկել Նոբելյան մրցանակի դափնեկիր աստղաֆիզիկոսներ Քիփ Թորնը, Միշել Մայորը և մանրէաբան Էմանուել Շարպենտիեն։

Starship-ի, տիեզերական զբոսաշրջության և Բաքվի համաժողովից հրաժարվելու մասին. բացառիկ հարցազրույց SpaceX-ի ավագ խորհրդատու Գարեթ Ռիսմանի հետ

STARMUS

Starship-ի, տիեզերական զբոսաշրջության և Բաքվի համաժողովից հրաժարվելու մասին. բացառիկ հարցազրույց SpaceX-ի ավագ խորհրդատու Գարեթ Ռիսմանի հետ

Տիեզերքում կյանքի նոր հետքեր հայտնաբերելու հավանականության և էկզոմոլորակների մասին․ բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Միշել Մայորի հետ

STARMUS

Տիեզերքում կյանքի նոր հետքեր հայտնաբերելու հավանականության և էկզոմոլորակների մասին․ բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Միշել Մայորի հետ

Տիեզերական աղբն ու դրա վտանգները․ կանադացի տիեզերագնաց Քրիս Հեդֆիլդը լուծումներ է առաջարկում

STARMUS

Տիեզերական աղբն ու դրա վտանգները․ կանադացի տիեզերագնաց Քրիս Հեդֆիլդը լուծումներ է առաջարկում

Բացահայտելով Տիեզերքի գաղտնիքները․ բացառիկ հարցազրույց ամերիկացի ֆիզիկոս Բրայան Գրինի հետ

STARMUS

Բացահայտելով Տիեզերքի գաղտնիքները․ բացառիկ հարցազրույց ամերիկացի ֆիզիկոս Բրայան Գրինի հետ

Աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը՝ STARMUS VII փառատոնի, ապագա ծրագրերի և կրթության կարևորության մասին

Ինովացիա

Աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը՝ STARMUS VII փառատոնի, ապագա ծրագրերի և կրթության կարևորության մասին

Քրիստոֆեր Նոլանը՝ STARMUS-ի մեդալակիր. Բրատիսլավայում տեղի ունեցավ Սթիվեն Հոքինգի անվան մեդալների հանձնման արարողությունը

STARMUS

Քրիստոֆեր Նոլանը՝ STARMUS-ի մեդալակիր. Բրատիսլավայում տեղի ունեցավ Սթիվեն Հոքինգի անվան մեդալների հանձնման արարողությունը

iPod-ից դեպի Տիեզերք. ինչպես գյուտարար Թոնի Ֆադելը սկսեց զբաղվել Երկրի մթնոլորտում մեթանի արտանետումները հայտնաբերելու գործով

Ինովացիա

iPod-ից դեպի Տիեզերք. ինչպես գյուտարար Թոնի Ֆադելը սկսեց զբաղվել Երկրի մթնոլորտում մեթանի արտանետումները հայտնաբերելու գործով

Անձրևի կաթիլները կարող են արթնացնել անապատը. լեգենդար Ջեյն Գուդոլը STARMUS-ի բեմից կոչ արեց պաշտպանել մոլորակը

Ինովացիա

Անձրևի կաթիլները կարող են արթնացնել անապատը. լեգենդար Ջեյն Գուդոլը STARMUS-ի բեմից կոչ արեց պաշտպանել մոլորակը

Բրատիսլավան՝ գիտության մայրաքաղաք. Ժան-Միշել Ժարի աննախադեպ համերգով մեկնարկեց STARMUS VII փառատոնը

Ինովացիա

Բրատիսլավան՝ գիտության մայրաքաղաք. Ժան-Միշել Ժարի աննախադեպ համերգով մեկնարկեց STARMUS VII փառատոնը

Փառատոն, որը փոխում է պատկերացումները Հայաստանի մասին. «STARMUS VI» ֆիլմն ամփոփեց անկրկնելի ձևաչափով միջոցառումը

STARMUS

Փառատոն, որը փոխում է պատկերացումները Հայաստանի մասին. «STARMUS VI» ֆիլմն ամփոփեց անկրկնելի ձևաչափով միջոցառումը

STARMUS-ն ավելի երկարատև և որակյալ ազդեցություն է ունենալու ՀՀ գիտության, կրթության ոլորտների վրա. ամփոփվեցին փառատոնի արդյունքները

STARMUS

STARMUS-ն ավելի երկարատև և որակյալ ազդեցություն է ունենալու ՀՀ գիտության, կրթության ոլորտների վրա. ամփոփվեցին փառատոնի արդյունքները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում