STARMUS

Ջորջ Նիլդը հուսով է, որ առաջիկա տասնամյակում դեպի տիեզերք ուղևորության տոմսերի գները կնվազեն

1 րոպեի ընթերցում

Ջորջ Նիլդը հուսով է, որ առաջիկա տասնամյակում դեպի տիեզերք ուղևորության տոմսերի գները կնվազեն

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տիեզերք թռչելու համար տոմսերի գները ներկայումս շատ թանկ են, սակայն ժամանակի ընթացքում դրանք կնվազեն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, STARMUS փառատոնի շրջանակում այս մասին ասաց տիեզերագնաց և ինժեներ Ջորջ Նիլդը, ով զբաղվում է տիեզերական զբոսաշրջությամբ և մասնավոր չվերթով մեկնել է տիեզերք։

«Այո, դուք կարող եք գնել տոմսը դեպի տիեզերք թռչելու համար։ Իհարկե, այն շատ թանկ է, սակայն գները ժամանակի ընթացքում կնվազեն, ուստի կարող եք ունենալ այդ ճամփորդությունը։ Իհարկե, դժվար է այս պահին հստակ ասել, թե երբ այդ հնարավորությունը կտրվի, բայց ինչպես օդանավի տոմսերի դեպքում է, երբ ի սկզբանե դրանք բավականին թանկ էին, սակայն ժամանակի ընթացքում գները իջան և հասանելի դարձան մարդկանց համար, նույնը կլինի տիեզերական զբոսաշրջության դեպքում գալիք տասնամյակների ընթացքում ։ Կարծում եմ, որ առաջիկայում հնարավորություն կունենաք ձեզ թույլ տալ նման ճամփորդություն»,- ասաց Նիլդը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում