«Ապոլոն-16»-ի լուսնագնացին հիացրել են Հայաստանի մշակույթն ու պատմությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ STARMUS VI միջազգային փառատոնը հիանալի վայր է հանդիպելու ականավոր մարդկանց և հիանալի ժամանակ անցկացնելու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փառատոնի շրջանակում հայտարարեց «Ապոլոն-16» առաքելության մասնակից, լուսնագնաց Չարլի Դյուքը։

Նա հայտնեց, որ սա իր երկրորդ այցելությունն է Հայաստան։

«Գարիկ Իսրայելյանը մեզ բերել էր Հայաստան մոտ 7 տարի առաջ։ Այն ժամանակ մենք մոտ մեկ շաբաթ անցկացրեցինք այստեղ, հիացանք երկրի մշակույթով ու պատմությամբ»,- նշեց Դյուքը՝ արձանագրելով, թե որքան հաճելի է կորոնավիրուսի նահանջից հետո գալ այստեղ ու հանդիպել հիանալի մարդկանց։

Նա նկատեց, որ STARMUS VI փառատոնը հիանալի վայր է գաղափարներով ու մտքերով փոխանակվելու համար։ «Դասախոսությունների ժամանակ բոլորի տեսակետները միշտ չէ, որ համընկնում են, քանի որ հենց դրանում է քննարկումների գեղեցկությունը՝ լսել ու անհամաձայնություն ունենալու պարագայում խոսել դրա մասին»,- ասաց նա։

Դյուքը պատմեց նաև 1972 թվականին իրականացրած «Ապոլոն-16» առաքելության մանրամասների ու իր ապրումների մասին։

86-ամյա Չարլի Դյուքը, ով այս պահին ապրող չորս լուսնագնացներից մեկն է, լրագրողների հետ ճեպազրույցից հետո դասախոսություն կարդաց «Ապոլոն» լուսնային առաքելությունների վերաբերյալ։ Լուսնի վրա ոտք դրած ամենաերիտասարդ մարդը, նկատելով, որ 1972 թվականին նա 36 տարեկան էր, ասաց. «Այսօր ես ինձ նույնքան երիտասարդ եմ զգում, որքան 36 տարեկանում Լուսնի վրա կանգնած աստրոնավտն էր»։

Հանդիսատեսը դասախոսության ավարտին հոտնկայս ճանապարհեց «Ապոլոն-16»-ի լուսնագնացին։

Հայերեն العربية English Español Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում