STARMUS

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ «Սթարմուս» 6-րդ միջազգային փառատոնը Երևանում» թեմայով

3 րոպեի ընթերցում

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ «Սթարմուս» 6-րդ միջազգային փառատոնը Երևանում» թեմայով

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարզահամերգային համալիրում 2022 թվականի սեպտեմբերի 9-ին՝ մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ «Սթարմուս» 6-րդ միջազգային փառատոնը Երևանում» թեմայով:

«Սթարմուս» 6-րդ միջազգային փառատոնը Երևանում» թեմայով գեղաթերթիկի վրա պատկերված է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» միջազգային փառատոնի լոգոտիպը, գեղաթերթիկի աջ հատվածում պատկերված է Մարս մոլորակը, իսկ ներքևի մասում տեղադրված է «ՍԹԱՐՄՈՒՍ VI Հայաստան, միջազգային փառատոն» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարումն իրականացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, պրոֆեսոր, STARMUS VI փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Գարիկ Իսրայելյանն ընդգծեց՝ որ շատ շնորհակալ է այս պատվի համար, քանի որ առաջին անգամ է նամականիշը նվիրվում STARMUS փառատոնին: «Մենք մի քանի անգամ ճանաչվել ենք աշխարհի լավագույն գիտական փառատոն, տարբեր մրցանակներ ենք ստացել, բայց նամականիշը շատ կարևոր բան է, և, ճիշտն ասած, մենք չեինք սպասում, որ STARMUS-ի նամականիշ կունենաք հենց Հայաստանում: Ես կարծում եմ, որ STARMUS-ը Հայաստանում հաջողվեց, քանի որ տեսնում են երաժիշտների, ուսանողների և մեր մեդիայի խանդավառությունը»,- ասաց Իսրայելյանը:

Արայիկ Հարությունյանը նախ բոլորին շնորհավորեց STARMUS VI փառատոնի կայացման առիթով և նշեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում STARMUS-ը Հայաստանում դարձել է հանրային կյանքի ամենակարևոր բաղադրիչը: «Այսօր շատերն են խոսում փառատոնի մասին, և մենք շատ ուրախ ենք, որ փառատոնը Հայաստանում գիտության զարգացման, արվեստի խրախուսման կարևոր գրավականներից մեկը դարձավ՝ վերջին շաբաթվա ընթացքում: Ես կարծում եմ, որ մենք դեռ շատ երկար ժամանակ կզգանք STARMUS-ի բերած արդյունքները: Ես բազմիցս նշել եմ, որ նամականիշը պետականության կարևորագույն խորհրդանիշներից մեկն է: Եվ այօր մարելով և շրջանառության մեջ դնելով այս նամականիշը՝ մենք նշանավորում ենք STARMUS VI փառատոնի կարևորությունը Հայաստանում»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանն էլ ասաց, որ, երբ Գարիկ Իսրայելյանի հետ քննարկում էին Հայաստանում STARMUS գիտական փառատոնի անցկացման հարցը՝ մտավախություն ունեին, արդյոք կկարողանա՞ն պահել այն նշաձողը, որ մինչ այդ սահամանել էր փառատոնը: «Հիմա էլ ես մտահոգություն ունեմ, որ հաջորդ STARMUS-ի նշաձողը Հայաստանում անցկացված փառատոնից ցածր չլինի»,- եզրափակեց նա:

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Երևան

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Բաբայան փողոցը մեկ ամիս փակ է լինելու

Երևան

Բաբայան փողոցը մեկ ամիս փակ է լինելու

«Երևանյան բեսթսելեր». «Մերի Փոփինս»-ն ՝ առաջատար. մանկական. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մերի Փոփինս»-ն ՝ առաջատար. մանկական. հունիս, 2024

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևան

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Երևան

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

Երևան

Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

«Վեոլիա Ջուր»-ը պատասխանել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին

Երևան

«Վեոլիա Ջուր»-ը պատասխանել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին

Հիմա գտնվում ենք հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի փորձարկման փուլում․ Ավինյան

Երևան

Հիմա գտնվում ենք հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի փորձարկման փուլում․ Ավինյան

Երևանին անհրաժեշտ է ևս 250 18 մետրանոց ավտոբուս ավտոպարկն ամբողջությամբ արդիականացնելու համար

Երևան

Երևանին անհրաժեշտ է ևս 250 18 մետրանոց ավտոբուս ավտոպարկն ամբողջությամբ արդիականացնելու համար

Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ աղբահանության հետ կապված խնդիրը մոտ ժամանակներս լուծված կլինի

Երևան

Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ աղբահանության հետ կապված խնդիրը մոտ ժամանակներս լուծված կլինի

Երևանում 500 վերելակ կփոխարինվի նորով

Երևան

Երևանում 500 վերելակ կփոխարինվի նորով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում