STARMUS

Starmus VI փառատոնի շրջանակում մեկնարկեց STARMUS VI x co-creating the future միջոցառումը 

3 րոպեի ընթերցում

Starmus VI փառատոնի շրջանակում մեկնարկեց STARMUS VI x co-creating the future միջոցառումը 

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու տեխնոլոգիրական կենտրոնում սեպտեմբերի 8-ին Starmus VI փառատոնի շրջանակում մեկնարկեց STARMUS VI x co-creating the future միջոցառումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»- ը, միջոցառման հիմնական խոսնակներն էին տիեզերագնաց, Apollo 16-ի լուսնագնաց Չարլի Դյուկը և iPod-ի հեղինակ, iPhone-ի համահեղինակ, Nest ընկերության հիմնադիր և Future Shape ընկերության տնօրեն Թոնի Ֆադելը: «Ինձ համար կարևոր էլինել այստեղ ու խոսել իմ ձեռքբերումների մասին, ինչը ձեզանից շատերի համար կարող է մոտիվացիա դառնալ: Պետք է միշտ նպատակի հետևից գնալ՝ առաջնային չհամարելով փողը: Կարևոր չէ նաև ժամերով աչքի առաջ պահել սմարթֆոնները, ինձ համար կարևորը պարզ մարդկային հաղորդակցումն ու շփումն է»,-սկսելով իր խոսքը՝ նշեց Թոնի Ֆադելը՝ անկեղծանալով, որ իր iPhone-ը երկու սերունդ առաջվաստեղծված iPhone է, բայց դա իրեն ոչինչով չի կաշկանդում:

Չարլի Դյուկն էլ ներկայացրեց Լուսնի վրա հայտնվելու իր առաջին տպավորությունները: «Անհավանական ու ֆանտաստիկ էր, իրոք, անչափ ֆանտաստիկ»,- նշեց Չարլի Դյուկը, ով Լուսնի վրա ոտք է դրել 1972 թվականի ապրիլի 16-27-ը «Ապոլոն 16»-ի առաքելությամբ: 20 ժամ 15 րոպե Չարլին գտնվել է տիեզերանավից դուրս: Այդ ընթացքում նա տեղադրել եւ փորձարկել է գիտական սարքավորումներ, հավաքել մոտ 97 կգ քարերի եւ հողի նմուշներ, ինչպես նաեւ գնահատել լուսնային մեքենայի (LRV) աշխատանքը Լուսնի կոշտ մակերեւույթի վրա:

Բացի խոսնակների ելույթներից, Starmus VI փառատոնի շրջանակում անցկացվում են պանելային քննարկումներ, միջառարկայական աշխատարաններ: «Վիշապաքարի ուղերձը» խորագիրը կրող արվեստի յուրօրինակ ցուցադրության պեղումից և վերականգնումից հետո առաջին անգամ ԳՏԿ-ում կցուցադրվի «Արշալույս 5» վիշապաքարը։

Սեպտեմբերի 9-10-ին տեղի կունենան միջառարկայական սեմինարներ և աշխատարաններ՝ գիտության և արվեստի բնագավառի երիտասարդ հետազոտողների, մասնագետների, ուսանողների, այդ թվում՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայատանում աշխատուժի զարգացման» ծրագրի շահառու երիտասարդների մասնակցությամբ։

Starmus VI փառատոնի շրջանակում Գյումրիում անցկացվող միջոցառումներն իրականացվում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից՝ իր հարկի տակ հյուրընկալած Galique Art space-ի հետ համատեղ, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայատանում աշխատուժի զարգացման» ծրագրի հետ համագործակցությամբ, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ։

ԱրմենուհիՄխոյան

Starship-ի, տիեզերական զբոսաշրջության և Բաքվի համաժողովից հրաժարվելու մասին. բացառիկ հարցազրույց SpaceX-ի ավագ խորհրդատու Գարեթ Ռիսմանի հետ

STARMUS

Starship-ի, տիեզերական զբոսաշրջության և Բաքվի համաժողովից հրաժարվելու մասին. բացառիկ հարցազրույց SpaceX-ի ավագ խորհրդատու Գարեթ Ռիսմանի հետ

Տիեզերքում կյանքի նոր հետքեր հայտնաբերելու հավանականության և էկզոմոլորակների մասին․ բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Միշել Մայորի հետ

STARMUS

Տիեզերքում կյանքի նոր հետքեր հայտնաբերելու հավանականության և էկզոմոլորակների մասին․ բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Միշել Մայորի հետ

Տիեզերական աղբն ու դրա վտանգները․ կանադացի տիեզերագնաց Քրիս Հեդֆիլդը լուծումներ է առաջարկում

STARMUS

Տիեզերական աղբն ու դրա վտանգները․ կանադացի տիեզերագնաց Քրիս Հեդֆիլդը լուծումներ է առաջարկում

Բացահայտելով Տիեզերքի գաղտնիքները․ բացառիկ հարցազրույց ամերիկացի ֆիզիկոս Բրայան Գրինի հետ

STARMUS

Բացահայտելով Տիեզերքի գաղտնիքները․ բացառիկ հարցազրույց ամերիկացի ֆիզիկոս Բրայան Գրինի հետ

Աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը՝ STARMUS VII փառատոնի, ապագա ծրագրերի և կրթության կարևորության մասին

Ինովացիա

Աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը՝ STARMUS VII փառատոնի, ապագա ծրագրերի և կրթության կարևորության մասին

Քրիստոֆեր Նոլանը՝ STARMUS-ի մեդալակիր. Բրատիսլավայում տեղի ունեցավ Սթիվեն Հոքինգի անվան մեդալների հանձնման արարողությունը

STARMUS

Քրիստոֆեր Նոլանը՝ STARMUS-ի մեդալակիր. Բրատիսլավայում տեղի ունեցավ Սթիվեն Հոքինգի անվան մեդալների հանձնման արարողությունը

iPod-ից դեպի Տիեզերք. ինչպես գյուտարար Թոնի Ֆադելը սկսեց զբաղվել Երկրի մթնոլորտում մեթանի արտանետումները հայտնաբերելու գործով

Ինովացիա

iPod-ից դեպի Տիեզերք. ինչպես գյուտարար Թոնի Ֆադելը սկսեց զբաղվել Երկրի մթնոլորտում մեթանի արտանետումները հայտնաբերելու գործով

Անձրևի կաթիլները կարող են արթնացնել անապատը. լեգենդար Ջեյն Գուդոլը STARMUS-ի բեմից կոչ արեց պաշտպանել մոլորակը

Ինովացիա

Անձրևի կաթիլները կարող են արթնացնել անապատը. լեգենդար Ջեյն Գուդոլը STARMUS-ի բեմից կոչ արեց պաշտպանել մոլորակը

Բրատիսլավան՝ գիտության մայրաքաղաք. Ժան-Միշել Ժարի աննախադեպ համերգով մեկնարկեց STARMUS VII փառատոնը

Ինովացիա

Բրատիսլավան՝ գիտության մայրաքաղաք. Ժան-Միշել Ժարի աննախադեպ համերգով մեկնարկեց STARMUS VII փառատոնը

Փառատոն, որը փոխում է պատկերացումները Հայաստանի մասին. «STARMUS VI» ֆիլմն ամփոփեց անկրկնելի ձևաչափով միջոցառումը

STARMUS

Փառատոն, որը փոխում է պատկերացումները Հայաստանի մասին. «STARMUS VI» ֆիլմն ամփոփեց անկրկնելի ձևաչափով միջոցառումը

STARMUS-ն ավելի երկարատև և որակյալ ազդեցություն է ունենալու ՀՀ գիտության, կրթության ոլորտների վրա. ամփոփվեցին փառատոնի արդյունքները

STARMUS

STARMUS-ն ավելի երկարատև և որակյալ ազդեցություն է ունենալու ՀՀ գիտության, կրթության ոլորտների վրա. ամփոփվեցին փառատոնի արդյունքները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում