STARMUS

Queen-ի «շոուն շարունակվեց» STARMUS-ի բեմում. երաժշտական տոն Երևանում՝ Բրայան Մեյի մասնակցությամբ

2 րոպեի ընթերցում

Queen-ի «շոուն շարունակվեց» STARMUS-ի բեմում. երաժշտական տոն Երևանում՝ Բրայան Մեյի մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեգենդար Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը մի խումբ անվանի երաժիշտների հետ Երևանում իսկական երաժշտական տոն պարգևեց հանդիսատեսին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ STARMUS VI փառատոնի շրջանակում տեղի ունեցավ Another World («Ուրիշ աշխարհը») խորագրով համերգը։

Համերգի ընթացքում Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը ներկայացրեցQueenխմբի հանրահայտ երգերը:

Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելել հետևյալ կատարումները՝ We Will Rock You, We Are the Champions, Bohemian Rhapsody,Another One Bites The Dust:

Ի հիշատակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի՝ Բրայան Մեյը հատուկ կատարմամբ հանդես եկավ նրա թոռան՝ Ջիվան Գասպարյան կրտսերի հետ:

«Տարիներ առաջ պատիվ եմ ունեցել Ջիվան Գասպարյանի հետ նույն բեմում ելույթ ունենալու, ցավոք, նա հիմա մեզ հետ չէ, բայց այսօր շատ ուրախ եմ հանդես գալ նրա թոռան՝Ջիվան Գասպարյան կրտսերի հետ»,- ասաց Մեյը:

Երեկոյի ընթացքում մարզահամերգային համալիրի բեմում կատարումներով հանդես եկան նաև Դերեկ Շերինյանը` Սայմըն Ֆիլիպսի, Ռիք Ֆիերաբրաչիի և Ռոն Թալ Բամբլֆութի հետ, անգլիացի երաժիշտ Գրեհեմ Գոուլդմանը, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, «Նեմրա» հայկական ռոք խումբը և Գոռ Սուջյանը:

Համերգը եզրափակվեց «The Show Must Go On» երգով, որից հետո երկար՝ չդադարող ծափերով հանդիսատեսը շնորհակալություն էր հայտնում երաժիշտներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում