STARMUS

Հայաստանը պետք է բոլոր ջանքերը գործադրի նոր արբանյակ արձակելու ուղղությամբ. Սքոթ Հաբբարդ

1 րոպեի ընթերցում

Հայաստանը պետք է բոլոր ջանքերը գործադրի նոր արբանյակ արձակելու ուղղությամբ. Սքոթ Հաբբարդ

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում անցկացվող STARMUS փառատոնի առաջին երեք օրը ֆանտաստիկ էին և խոստման մի մասը կատարվել է՝ ապահովվել է արվեստի և գիտության կապը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, STARMUS փառատոնի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ֆիզիկոս Սքոթ Հաբբարդը, ով զբաղվում է տիեզերական հետազոտություններով, ինչպես նաեւ ծրագրերով, նախագծերով և գործադիր կառավարմամբ ավելի քան 45 տարի, այդ թվում ՝ 20 տարի ՆԱՍԱ-ում։

«Պետք է ասեմ, որ գիտության մեջ կա երաժշտություն և երաժշտության մեջ կա գիտություն։ Սա իսկապես շատ ազդեցիկ բացահայտում էր և տպավորություն էր։ Ես նաև շփվել եմ իմ գործընկերների հետ, մի մասին ճանաչում էի, մի մասը նոր գործընկերներ են։ Կարծում եմ, որ Հայաստանը պետք է շարունակի իր հանձնառությունը և բոլոր ջանքերը իր երկրորդ արբանյակն արձակելու ուղղությամբ, որովհետև «կուբսատների» ստեղծումից հետո ակնհայտ է, որ տիեզերական ուսումնասիրությունների ոլորտում կարող են ներգրավվել նոր երկրներ»,- ասաց Հաբբարդը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում