Փորձում ենք պարզել, թե որն է կյանքի շարունակականությունը ապահովող գործոնը Երկիր մոլորակի վրա. Բեթանի Էլման

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Որքան գիտնականները ուսումնասիրում են տիեզերքը, այնքան ավելի ակնհայտ է դառնում, որ Երկիր մոլորակը շատ յուրահատուկ տեղ է կյանքի համար և այստեղ շատ փխրուն է կլիմայական հավասարակշռությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, STARMUS փառատոնի շրջանակներում կայացած ասուլիսի ժամանակայս մասին ասաց մոլորակաբանության պրոֆեսոր Բեթանի Էլմանը։

«Այսինքն, ուսումնասիրելով տիեզերքը՝ պետք է հասկանանք, թե որն է այն կարևոր գործոնը, որն ապահովում է Երկիր մոլորակի վրա կյանքի շարունակականությունը, որովհետև երբ ուսումնասիրում ենք Մարսը և Վեներան, ապա տեսնում ենք, որ նրանք շատ նման են Երկրին կամ առնվազն ինչ-որ պահին շատ նման են եղել Երկրին։ Ի՞նչն է բերել փոփոխության, ինչպե՞ս կարող ենք Մարսից և Վեներայից դասեր քաղելով՝ ապահովել Երկիր մոլորակի կյանքի շարունակականությունը։ Ինչո՞ւ ենք ուսումնասիրում, որովհետև փորձում ենք հասկանալ, թե ինչպես կարող ենք պաշտպանել ինքներս մեզ»,- ասաց Էլմանը։

Մոլորակաբանության պրոֆեսորի խոսքով՝ գիտնականները որքան շատ են ուսումնասիրում Արեգակնային համակարգը ու տիեզերքը, այնքան ակնհայտ է դառնում, որ Երկիրը շատ կարևոր կենսավայր է և եղել է վերջին 4 միլիարդ տարիների ընթացքում։

Հայերեն English Français Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում