ՀՀ վարչապետը ժամանել է Վլադիվոստոկ` մասնակցելու Արևելյան տնտեսական ֆորումին
1 րոպեի ընթերցում
![ՀՀ վարչապետը ժամանել է Վլադիվոստոկ` մասնակցելու Արևելյան տնտեսական ֆորումին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/09/1091852.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է ՌԴ Վլադիվոստոկ քաղաք` մասնակցելու «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին:
Կառավարության ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալներ՝ Հակոբ Արշակյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և պաշտոնատար այլ անձինք:
Ավելի վաղ «Արմենպրես»-ին ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացել էին, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-9-ը Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ:
Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:
Տեսանյութը` Ալեքսեյ Գոլենիշև/ՏԱՍՍ