Բրայան Մեյը խոսել է տիեզերքում հնչող երաժշտության և Հայաստան կրկին այցի հնարավորության մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեգենդար Queen խմբի կիթառահար, STARMUS-ի համահիմնադիր Բրայան Մեյն, ով Երևանում է STARMUS VI փառատոնի շրջանակում, խոսել է հետագայում կրկին Հայաստան այցելելու հավանականության մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ասուլիսում, ի պատասխան հարցի, թե արդյոք կայցելի նորից Հայաստան՝ երաժիշտը կատակեց. «Եթե երկար ապրեմ, անպայման կգամ»:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է Մեյը վերաբերում նրան, որ տիեզերքում, փաստորեն, ևս հնչում է երաժշտություն: Ըստ նրա՝ դա արվեստի և գիտության հիանալի համադրության օրինակ է:

Հարցին, թե ինչո՞ւ այսօր էլ չի ծնվում այնպիսի երաժշտություն, ինչպիսին «Queen» խմբինն է, Բիթլսինն է՝ Մեյը խոստովանեց. «Իմ սերնդի համար նույնիսկ մի փոքր բարդ է հասկանալ այսօրվա երաժշտությունը: Գուցե հենց տեխնոլոգիական միտումներն են տանում նրան, որ չկա նման երաժշտություն: Մեր բախտը բերել է. լինելով Queen-ի անդամ՝ միմյանց քննադատաբար էինք մոտենում: Եվ ստեղծագործ ոգին գալիս էր ներդաշնակության բալանսի: Հենց դա էր պահում «Queen»-ը»:

Հայերեն Español Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում