Բրիտանացի գիտնական Քրիս Ռեփլին խիստ կարևորեց կլիմայի նկատմամբ մարդկանց վերաբերմունքի փոփոխությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կլիմայի փոփոխության բնագավառում կատարված աշխատանքները բավականին դանդաղ են արդյունք տալիս և այս ոլորտում պետք չէ արագ լուծումներ ակնկալել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Starmus»-ի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Լոնդոնի համալսարանական քոլեջի կլիմայական գիտության պրոֆեսոր Քրիս Ռեփլին, պատասխանելով հարցին, թե որն է իր ոլորտում հաջորդ քայլը կամ ինչ բացահայտում է ակնկալում։

«Այն ոլորտը, որում ես աշխատում եմ, վերաբերում է կլիմայական փոփոխություններին, կլիմայական գիտությանը, և իմ կատարած աշխատանքները բավականին դանդաղ են արդյունք տալիս և պետք չէ ակնկալել արագ և կայծակնային լուծումներ։ Մարդկանց մտածելակերպում պետք է փոփոխվի մթնոլորտի վերաբերյալ, կլիմայի վերաբերյալ կարծիքը։ Այդ փոփոխությունը կկայանա նրանում, որ մարդիկ, ի վերջո, պետք է հասկանան, որ մենք ազդում ենք մոլորակի շրջակա միջավայրի, մթնոլորտային շերտի, կլիմայի վրա։ Մենք ավելի կազմակերպված պետք է լինենք մեր կենսակերպում»,- ասաց Ռափլին։

Քրիս Ռափլին Լոնդոնի համալսարանական քոլեջի կլիմայական գիտության պրոֆեսոր է: Նա Սուրբ Էդմունդ Քեմբրիջի քոլեջի անդամ է, ՆԱՍԱ-ի Ռեակտիվ Շարժման Լաբորատորիայի վաստակավոր այցելու գիտնական, Ակադեմիա Եվրոպայի անդամ, Ուինսթոն Չերչիլի հիշատակի հիմնադրամի խորհրդի անդամ, Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր տնօրենի բարձր մակարդակի գիտական քաղաքականության խորհրդատվական խորհրդի նախագահ և Լոնդոնի Կլիմայի փոփոխության ընկերության նախագահ:

Նրա նախորդ պաշտոնները ներառում են Լոնդոնի գիտության թանգարանի տնօրեն, Անտարկտիկայի բրիտանական հետազոտության տնօրեն, Ստոկհոլմի Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի երկրագնդի-կենսոլորտի միջազգային ծրագրի գործադիր տնօրեն և Լոնդոնի համալսարանական քոլեջի Մալարդ տիեզերական գիտական լաբորատորիայի Երկրի դիտման արբանյակային խմբի ղեկավար:

Նրա ներկայիս հետաքրքրությունները վերաբերում են կլիմայական գիտությունների հաղորդակցությանը:

Հայերեն English Русский

Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ․ ԲԸՏՄ

ՀՀ ՔԿ ներկայացուցիչները Չինաստանում մասնակցել են անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարի դասընթացին

Օտարման են ներկայացվում Շիրակի մարզի Անի համայնքին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքեր

Ռուսական դիզելով բեռնված լցանավերի երթուղու փոփոխությունը կապված չէ ԱՄՆ ընտրությունների արդյունքների հետ. Պեսկով

NEXT Address-ը Բաթումիում․ ինչո՞ւ է NEXT Property-ի առաջատար նախագիծը գրավում հայ ներդրողների ուշադրությունը

Քննարկվել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերը

Ամերիկյան կողմը Թրամփի հանձնարարությամբ աշխատում է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև տևական խաղաղության հասնելու ուղղությամբ. Քուշներ

FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները

Հայաստանը Չինաստանին է հանձնել պետական սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձին

Առաջիկայում կմեկնարկի Անիի պատմական կամրջի վերականգնման գործընթացը․ Նիկոլ Փաշինյան