Սեպտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

05 սեպտեմբեր, 2022

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ նախարարություններ

13:00-ին

ՀՀԳԱԱնախագահության

նիստերիկլորդահլիճում

տեղի կունենա «Կովկասը միջազգային առևտրի և մշակութային փոխառնչությունների խաչմերուկներում (հնագույն ժամանակներից մինչև նորագույն շրջան)» խորագրով միջազգային գիտաժողովը։

15:00-ին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում

տեղի կունենա 2021-22 ուսումնական տարվա մեդալակիր շրջանավարտների, «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների հաղթողների պարգևատրման արարողությունը: Պարգևները կհանձնի ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Միջոցառմանը ներկա կգտնվի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: ԶԼՄ գործընկերներին խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և լրագրողական վկայականով (հեռ.՝ (374 10) 59-96-68, (374 10) 59-96-12, էլ. հասցե` info@escs.am):

17:00-ին

«Անի Գրանդ» հյուրանոցում

տեղի կունենա «Սոցիալական աջակցության մասին» ևհարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներկատարելու մասին նախագծերի հանրային քննարկում։ Բացման խոսքով հանդես կգան. ՀՀ ԱՍՀՆ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին։ ՀՀ ԱՍՀՆ

Պետական կառույցներ

12:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենա ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի ասուլիսը: Թեմա. Հայաստանում կորոնանավիրուսի համաճարակային իրավիճակը, պատվաստումային գործընթացը:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

11:00-ին

ԵՊՀ-ում

ԵՊՀ-Սթարմուս համագործակցության շրջանակում սեպտեմբերի 5-9-ը համալսարան կայցելեն Նոբելյան մրցանակի դափնեկիր ֆիզիկոսներ և աստղաֆիզիկոսներ: Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին՝ Քիփ Թորնը, սեպտեմբերի 6-ին ժամը 11։00-ին՝ Միշել Մայորը և սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին՝ Էմանուել Շարպենտիեն, սեպտեմբերի 9-ին ժամը 11։00-ին՝ պանելային քննարկում՝ հայազգի տիեզերագնաց Ջիմ Բաղյանի, ԵՊՀ շրջանավարտ, Սթարմուս փառատոնի հիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի և գրող Դեյվիդ Ջոն Էյքրի մասնակցությամբ։

11:00-ին

Թումո Երևանում /Հալաբյան 16/

սեպտեմբերի 5-ին, 6-ին և 7-ին՝ ժամը 11:00-ին, Starmus VI փառատոնի շրջանակներում Թումո Երևանը կհյուրընկալի համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի գործիչների, ինչպիսիք են Astronomy պարբերականի գլխավոր խմբագիր Դեյվիդ Այխերը, NASA-ի TESS առաքելության գիտական թիմի անդամ Լիզա Կալտենեգերը, NASA-ի նախկին տիեզերագնաց, SpaceX-ի ավագ խորհրդական Գարեթ Ռեյսմանը և հայազգի առաջին տիեզերագնաց Ջեյմս Բաղյանը: Միջոցառումների ժամանակացույցը՝ 05.09, 11:00 - Դեյվիդ Այխեր,06.09, 11:00 - Լիզա Կալտենեգեր,07.09, 11:00 - Գարեթ Ռայսման և Ջեյմս Բաղյան: Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը Starmus VI գիտության և արվեստի համաշխարհային փառատոնի դեսպաններից է: Լեզուն անգլերենն է: Հանդիպումների մուտքն ազատ է: Միացե՛ք դրանց այստեղ: Թումոյի հաղորդակցման ղեկավար Լիլիթ Թովմասյան +375 95256100, կամ lilit.tovmasyan@tumo.org:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

12:30-ին

Ալ.Պուշկինի անվան դպրոցում /Մոսկովյան 17/

կկայանա Մոսկվայի անկյունի բացումը:

Մամուլի ակումբներ

Մշակույթ

19:00-ին

«Նարեկացի» արվեստի միությունը

իր հարկի տակ կնշի իր 18-րդ տարեդարձը, որի ընթացքում տեղի կունենա նաև «Գեղարդի լույսը» սկավառակ-ալբոմի շնորհանդեսը: «Նարեկացի» արվեստի միության հրատարակած «Գեղարդի լույսը» սկավառակ-ալբոմում տեղ են գտել Մ.Մաշտոցի, Մ.Խորենացու, Ս.Սյունեցու, Պ.Ղափանցու և այլոց շարականները և տաղերը, հայ ժողովրդական երգեր՝ Դանիել Երաժիշտի մշակմանբ:

Հայերեն Русский