Աշխարհի ամենափայլուն ուղեղները STARMUS-ի շրջանակում 108 րոպե քննարկում կիրականացնեն Զվարթնոց տաճարի տարածքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ STARMUS VI փառատոնի առանցքային իրադարձություններից մեկը՝ 108 րոպե տևողությամբ կլոր սեղան-քննարկումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Զվարթնոց տաճարի տարածքում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քննարկմանը մասնակցելու են Նոբելյան մրցանակակիրներ, աստրոնավտներ ու գիտնականներ, որոնց վերջնական ցուցակը հայտնի կդառնա ավելի ուշ։

Ինչո՞ւ 108 րոպե

Քննարկման ձևաչափի գաղափարն առաջացել էր STARMUS-ի առաջին փառատոնի ժամանակ։ 2011 թվականին Իսպանիայի Կանարյան կղզիներում կազմակերպված փառատոնը, որը կրում էր «Տիեզերքում մարդկության 50 տարին» խորագիրը, յուրօրինակ հարգանքի տուրք էր մարդու մասնակցությամբ Տիեզերք կատարված առաջին թռիչքին ու առաջին տիեզերագնացին՝ Յուրի Գագարինին։ Մարդկության պատմության մեջ առաջին այդ թռիչքի ժամանակ Յուրի Գագարինը Երկրի ուղեծրում անց էր կացրել ուղիղ 108 րոպե։ Հենց այս պատմական փաստը հաշվի առնելով էլ փառատոնի կազմակերպիչները որոշում էին կայացրել քննարկումը շարունակել ուղիղ 108 րոպե։

Մարդկության ամենափայլուն ուղեղների մասնակցությամբ կազմակերպվող այս քննարկման ձևաչափը շարունակվեց նաև STARMUS-ի հաջորդ տարիների փառատոնների ժամանակ։

Հատկապես հիշարժան են STARMUS-ի առաջին երեք փառատոնների 108 րոպե քննարկումները, որոնք տեղի ունեցան Կանարյան կղզու հանգած հրաբխի գագաթին կառուցված Կանարյան մեծ աստղադիտակի (GTC) տարածքում։ Հավելենք, որ 2007 թվականին կառուցված այս աստղադիտակն աշխարհում ամենամեծ հայելիով օպտիկական ռեֆլեկտոր-աստղադիտակն է։ Հենց այստեղ էլ աշխարհի առաջատար գիտնականները քննարկումներ իրականացրին տիեզերագնացության վերջին տարիների նվաճումների ու հեռանկարների, Երկիր մոլորակը պահպանելու անհրաժեշտության, գիտնականների կողմից առաջնահերթ խնդիրների լուծման ուղիների որոնման մասին: STARMUS-ի չորրորդ և հինգերորդ փառատոնները կազմակերպվեցին Նորվեգիայում և Շվեյցարիայում։

Սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում կայանալիք STARMUS VI-ի մանրամասների, ինչպես նաև միջազգային փառատոնի վերաբերյալ «Արմենպրես»-ի մյուս հրապարակումներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հայերեն English Español Français Русский

Տրետուքում 2018-2025 թթ-ին սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր է իրականացվել՝ 100 միլիոն 700 հազար դրամ ներդրմամբ

Թավրիզում ամերիկյան հարվածների հետևանքով մարդ է զոհվել

Գավառ համայնքում կատարվել են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ

Ֆասթ Բանկի ամենամեծ ներուժը տեխնոլոգիական մտածողությունն է․ ֆինանսական տնօրեն Գոհար Հարությունյան

Գավառում անցկացվել է նարդու համայնքային բաց առաջնություն

Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. էկոնոմիկայի նախարարի տեղակալը հերքել է տարածվող լուրերը

Հիմնանորոգվում է Մարտունի քաղաքի Ալաշկերտի փողոցը

Վարդենիս համայնքում տեղի է ունեցել Շախմատի միջազգային օրվան նվիրված միջոցառում

Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման միջոցառումներին նվիրված խորհրդակցություն՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում

Միքայել Խաչատրյանը վայր է դնում Երևանի ավագանու մանդատը և կշարունակի աշխատանքը ՀՀ ԱԺ-ում՝ որպես պատգամավոր