Նատալյա Ռոտենբերգը Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրվեց

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուժը հայրենյաց» կուսակցության՝ օգոստոսի 20-ին կայացած առաջին համագումարում Նատալյա Ռոտենբերգն առաջադրվեց Երևանի քաղաքապետի թեկնածու։

«Մարդիկ դադարել են երազել, շատերը հանձնվել են, բայց մենք դեռ հավատում ենք և շարունակում ենք առաջ գնալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր ելույթում նշեց Ռոտենբերգը։

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքապետի պաշտոնում առաջադրելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածությունը:

Երևանի քաղաքապետի հերթական ընտրությունները նախատեսված են 2023 թվականին:

Հայերեն English Русский