1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները FTX Crypto Cupարագ շախմատի մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի երրորդ տուրում Արոնյանի մրցակիցն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն էր: Արագ շախմատի 4 պարտիաներից հետո հայ գրոսմայստերը զիջել է 1,5:2,5 հաշվով:
Նախորդ երկու տուրերում Արոնյանը հաղթանակ էր տարել: Այժմ նա մրցաշարային աղյուսակում երրորդն է:
Արագ շախմատի այս մրցաշարը բաղկացած է7տուրից,իսկ մրցանակային ֆոնդը կազմում է210հազար ԱՄՆ դոլար: