ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Մարտիրոսյանը վրացի գործընկերոջն է ներկայացրել STARMUS փառատոնի շրջանակում նախատեսվող միջոցառումները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով օգոստոսի 10-11-ն Վրաստանում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Նունու Միցկևիչի, նախարարության աշխատակազմի, ինչպես նաև Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի, Ռուսթավելու անվան Վրաստանի գիտության ազգային հիմնադրամի, մշակույթի, բիզնեսի և տուրիզմի ոլորտի ներկայացուցիչների ու երիտասարդ գիտնականների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Վրաստանի կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված այցի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, STARMUS միջազգային գիտական փառատոնի կազմակերպչական խմբի անդամները աստղաֆիզիկոս, STARMUS փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանի գլխավորությամբ վրացի գործընկերներին են ներկայացրել գիտությունն ու մշակույթը կամրջող STARMUS VI միջազգային փառատոնը՝ նպատակ ունենալով ապահովել լայն մասնակցություն հարևան Վրաստանից՝ գիտության հանրայնացմանը միտված այս աննախադեպ փառատոնին։

Ըստ աղբյուրի՝ Վրաստանի ԿԳ փոխնախարար Նունու Միցկևիչը հատկապես կարևորել է վրացի գիտնականների հնարավոր մասնակցությունը փառատոնին և նշել, որ նմանօրինակ միջոցառումները կարևոր են երիտասարդ գիտնականների առաջխաղացման համար։

Նշվում է, որ փառատոնի ծրագրում նախատեսվում են համագումարների ու գիտաժողովների շարք, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, որոնց միջոցով գիտությունը, արվեստն ու երաժշտությունը յուրովի կներկայացվեն հանրությանը: Միջոցառումներին կմասնակցեն տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ և տիեզերագնացներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային երաժշտության աստղեր, թե՛ գիտության և արվեստի ներկայացուցիչների, թե՛ լայն հանրության ընդգրկմամբ:

STARMUS փառատոնի տեսլականն է ստեղծել երիտասարդ սերնդի համար նոր ձևաչափեր և հնարավորություններ, ոգեշնչել նոր հմտություններ ձեռք բերելու ցանկությամբ, բարձրացնել գիտելիքի տարածման և ուսումնառության մակարդակը՝ այն հասանելի դարձնելով բոլորի համար: Փառատոնի կազմակերպումը կստեղծի նաև համագործակցության նոր հնարավորություններ արվեստի և գիտության բնագավառներում:

Մարսիվրա առաջին վայրէջքի 50-ամյակին նվիրված «STARMUSFESTIVALVI. 50տարիՄարսիվրա»փառատոնը Հայաստանումկանցկացվի սեպտեմբերի 5-10-ը:

Հայերեն Español Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում