Սպորտ

Շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Օլիմպիադայի վերջին տուրում

1 րոպեի ընթերցում

Շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Օլիմպիադայի վերջին տուրում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 44-րդ Համաշխարհային Օլիմպիադայի վերջին տուրում հաղթանակ տոնեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի վերջին` 11-րդ տուրում Հայաստանի հավաքականն ուժերը չափեց Իսպանիայի ընտրանու հետ: Հայաստանի ընտրանու կազմում իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Մանուէլ Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանը: Հաղթանակ տոնեց միայն Գաբրիել Սարգսյանը: Հայաստան-Իսպանիա` 2,5-1,5:

Օլիմպիադայի վերջնական արդյունքները հայտնի կլինեն, երբ Ուզբեկստանը կավարտի պայքարը, քանի որ Ուզբեկստանի և Հայաստանի հավաքականները ունեն հավասար միավորներ: Ուզբեկստանի հավաքականի մրցակիցը վերջին տուրում Նիդերլանդների հավաքականն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում