Ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտները թոթափում են համավարակի հասցրած վնասները. ծավալներն աճել են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2022թ. առաջին կիսամյակում բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11.2 տոկոսով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, երկաթուղային բեռնափոխադրումները հիշյալ ժամանակահատվածում ավելացել են 1 տոկոսով, ավտոմոբիլայինը՝ 12.9 տոկոսով, օդայինը՝ 5.3 տոկոսով (ցուցանիշում ներառված են նաև այլ երկրների ավիաընկերությունների ինքնաթիռներով իրականացված բեռնափոխադրումները), մայրուղային խողովակաշարայինը՝ 18.4 տոկոսով:

Ընդհանուր առմամբ, բոլոր տեսակի տրանսպորտի տեսակներով կատարվել է 8 միլիոն 332.6 հազար տոննա բեռնափոխադրում:

Այս տարվա առաջին կիսամյակում ընդհանուր օգտագործման տրանսպորտի բոլոր տեսակներով ուղևորափոխադրումն աճել է 40.4 տոկոսով. տեղափոխվել է 71 միլիոն 030.5 հազար մարդ: Երկաթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումն աճել է 22.5 տոկոսով, ավտոմոբիլային տրանսպորտով՝ 43.9 տոկոսով, օդային տրանսպորտով, այդ թվում՝ այլ երկրների ավիաընկերությունների ինքնաթիռներով, իրականացված ուղևորափոխադրումներն աճել են 75.6 տոկոսով, էկեկտրատրանսպորտով ուղևորափոխադրումները՝ 25.4 տոկոսով:

Ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների ցուցանիշում հատկանշական է, որ հաշվարկված է միայն իրավաբանական անձանց կողմից մատուցած տաքսի ծառայությունների ծավալը, որը, ի դեպ, արձանագրել է 23.4 տոկոսի անկում նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ:

Բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ծավալների երկնիշ աճը վկայում է, որ ոլորտները թոթափում են COVID-19 համավարակի հասցրած վնասները, փորձում են վերականգնվել:

Հայերեն English Español Русский

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին

Գրոսին անընդունելի է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը, որի հետևանքով կա զոհ

Երևանի մի խումբ փրկարարներ արժանացել են պարգևների

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Վենսը վստահեցրել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությունը հավերժ չի շարունակվելու

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման կարևորությունը խաղաղության ամրապնդման գործում

Դավիթ Թադևոսյանն ու Խալիլ Շիրղոլամին քննարկել են Հայաստանի և Իրանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով