Արտերկրից բարձրակարգ մասնագետների հոսք է ակնկալվում. պետությունը պատրաստ է որոշ չափով փոխհատուցել աշխատավարձը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը պատրաստ է որոշ չափով փոխհատուցել արտերկրից այն բարձրակարգ մասնագետների աշխատավարձները, որոնք կներգրավվեն Հայաստանի ընկերություններում: Կառավարությունը ծրագիրը հավանության է արժանացրել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը նշեց, որ դիտարկվել է երկու հիմնական չափանիշ: Առաջինը տվյալ անձը 10 և ավելի տարի մասնագիտական փորձ պետք է ունենա առաջատար ընկերություններում, պետությունը Հայաստանում աշխատելու ժամանակ կփոխհատուցի աշխատավարձի 20 տոկոսի չափով: Եթե այդ մասնագետները աշխարհի 400 լավագույն համալսարաններից մեկն ավարտած լինի, ապա պետությունը կաջակցի աշխատավարձի 50 տոկոսի չափով: Եվ վերջապես, եթե տվյալ անձը կորոշի նաև դասավանդել հայաստանյան բուհերում, ապա պետությունը կփոխհատուցի աշխատավարձի 70 տոկոսը:

«Մենք ունենք որոշակի ներքին պայմանավորվածություն, որ չենք սահմանափակելու բյուջեն: Մեր կանխատեսումներով, մենք չենք գտնում, որ մոտ ապագայում բյուջեի խնդիր կունենանք, հետևաբար որքան պահանջարկը լինի, այդքան կարձագանքենք: Բոլոր ոլորտներում որակյալ մասնագետների կարիք կա: Մենք սրանով խթանում ենք նման որակավորում ունեցող մասնագետների ներհոսքը Հայաստան, երկրորդը՝ խրախուսում ենք տեղի հայ մասնագետների վերապատրաստման գործընթացը»,-ասաց Ռաֆայել Գևորգյանը:

Կառավարությունը տնտեսության արտադրողականության բարձրացման համատեքստում նաև նոր հնարավորություններ է ընձեռում ընկերություններին սարքավորումներ ձեռք բերելու համատեքստում: Արդեն իսկ գործող ծրագիրը, որով մշակող արդյունաբերության ոլորտի ընկերություններն աջակցություն են ստանում պետությունից նոր սարքավորումներ ձեռք բերելու առումով, ընդլայնվում է: Այժմ այդ հնարավորությունը տրվում է մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչներին՝ հանքարդյունաբերություն, տեղեկատվություն և կապ, շինարարությունը, փոխադրում և պահեստային տնտեսություն, մասնագիտական, գիտական տեխնիկական գործունեություն, կրթություն, առողջապահություն, բնակչության սոցիալական սպասարկում:

«Մշակող արդյունաբերության ոլորտի համար գործող ծրագիրն իր դրական արդյունքներն է տալիս: Արդեն ունենք 200-ից ավելի կնքված գործարք, 11 մլրդ դրամից ավելի տեղաբաշխում: Եթե ընկերությունները պատրաստ են նոր մեքենասարքավորումներ գնել, ապա պետությունը սուբսիդավորում է տոկոսների զգալի մասը: Հիմա մենք ընդլայնում ենք ոլորտները, որպեսզի այս ծրագիրը մեծ թափ ստանա: Առավելագույն սահմանաչափը մեկ գործարքի գծով 10 մլրդ դրամ է, ինչը տեխնիկական պարկը թարմացնելու զգալի հնարավորություն է»,-ասաց Ռաֆայել Գևորգյանը:

Նրա խոսքով՝ ավելացված ոլորտներից կան ազդակներ, նկատվում է նման հնարավորություններից օգտվելու պահանջարկ: Նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ այս գործողությունները, ծրագրերն իրենց ազդեցությունը կթողնեն տնտեսության արտադրողականության բարձրացման վրա:

Հայերեն English Español Русский

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը

«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի գլխավորած նոր կառավարությունը երդում է տվել․ Moldpres

Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսը Մատենադարանում է համախմբել մասնակիցների 16 երկրից

Հնդկաստանի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ներդրվել է ռոբոտ-ասիստենտ վիրաբուժական համալիր․ մեկ ամսում կատարվել է 17 բարդ վիրահատություն

Սևանա լճի մակարդակը բարձր է մնում նաև ջրբացթողումների պայմաններում

Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ կատարվել են քննչական գործողություններ. Քննչական կոմիտե

Լավրովը հայտնել է Ռուբիոյի հետ Մանիլայում առաջիկա հանդիպման մասին