Սպորտ

Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների թիմը պարտությամբ ավարտեց ԵԱ-ն

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների թիմը պարտությամբ ավարտեց ԵԱ-ն

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների հավաքականն ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:«Արմենպրես»--ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան:

Խմբային փուլի ավարտից հետո Հայաստանը պայքարում էր առաջնության 5-8 տեղերի համար:

Կայացած վերջին մրցավեճում Հայաստանի հավաքականը 65:70 հաշվով պարտվեց Մոլդովայի հավաքականին և 10 թիմերի պայքարում գրավեց 8-րդ տեղը:

Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Վահան Սարգսյանն էր՝ վաստակած 17 միավորով: Նա նաև 4 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում