Նիդերլանդները Հայաստանի կողքին է և անում է ամեն ինչ հայ ռազմագերիներին վերադարձնելու համար. դեսպան Նիկո Սխերմերս

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Նիդերլանդներ կարևոր էր առաջին հերթին քաղաքական առումով՝ ցույց տալու երկու երկրներին, որ Հայաստանի Հանրապետությունը և Նիդերլանդների Թագավորությունը շփումներ և կապեր ունեն ամենաբարձր՝ վարչապետերի մակարդակով: Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այդ մասին ասել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը:

Ըստ դեսպանի՝ այցի ընթացքում նաև ընդգծվել է, որ Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները ամրապնդելու նրա ջանքերում:

«Անշուշտ, մենք նաև արձանագրել ենք Հայաստանի բարդ վիճակը վերջին տարիների ընթացքում, և այդ համատեքստում վարչապետ Ռյուտեն կարևոր ուղերձ հղեց հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցի առնչությամբ՝ շեշտելով, որ Նիդերլանդները Հայաստանի կողքին է և անում է ամեն ինչ նրանց վերադարձնելու համար», - հավելել է դեսպան Նիկո Սխերմերսը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով Նիդերլանդների Թագավորությունում էր մայիսի 10-11-ը: Այցի շրջանակում վարչապետը հանդիպումներ էր ունեցել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Մարկ Ռյուտեի, Նիդերլանդների Սենատի նախագաh Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ: Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների, ինչպես նաև՝ Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև մասնակցել էր «Արարատի ստվերի ներքո. հին Հայաստանի գանձերը» ցուցահանդեսի պաշտոնական բացմանը: Իսկ Հաագայի Խաղաղության Պալատի այգում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցել էր Միջազգային խաղաղությանը Հայաստանի ներդրումը խորհրդանշող հայկական խաչքարի բացման արարողությանը:

Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. հունվարի 30-ին: 2022 թվականին Հայաստանը և Նիդերլանդները տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որի շրջանակներում արդեն իսկ բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել:

*Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Սխերմերսի հետ «Արմենպրես»-ի ամբողջական հարցազրույցը կհրապարակվի վաղը՝ հուլիսի 29-ին

Հայերեն العربية English Français Русский

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա