Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հյուսիս-հարավ - 2» ծրագիրը

4 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետարանում ընդունելով «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հյուսիս-հարավ-2» ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանին, ծանոթացել է «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հյուսիս-հարավ-1» ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի համայնքներում եւ բնակավայրերում կատարված աշխատանքներին եւ քննարկել առաջիկա անելիքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ըստ Վահե Հովհաննիսյանի՝ ծրագրի շահառու են հանդիսանում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Շողակաթ համայնքները եւ նրանց կազմում ընդգրկված 14 բնակավայրերը։

«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հյուսիս-հարավ-1» ծրագրի շրջանակներում, սկսած 2015 թվականից, մարզում իրականացվել են արոտների բարելավման, արոտավայրեր տանող ճանապարհների բարեկարգման, նոր ճանապարհների կառուցման, խմոցների տեղադրման, հովվի կացարանների ստեղծման ծրագրեր, ֆերմերային տնտեսությունների հզորացման, եկամուտների ավելացման, ավելի որակյալ կաթնամթերք արտադրելու նպատակով աջակցություն է ցուցաբերվել ֆերմերներին, կաթ եւ միս վերամշակող կազմակերպություններին։ Գեղարքունիքի մարզի Ծովակ, Խաչաղբյուր, Դրախտիկ, Վահան, Թթուջուր և Գետիկ բնակավայրերում ստեղծել ենք անասնաբուժական կետեր, դրանք համալրել անհրաժեշտ սարքավորումներով և դեղորայքով, վերահսկողություն է իրականացվել, որպեսզի անասնաբույժը շուրջօրյա հասանելիություն ունենա անասնատիրոջ համար։ Մարզում իրականացրել ենք նաև կենդանիների փոխարինման, դեգրադացված արոտավայրերի բարելավման, կթի սրահների կառուցման, ցուցանակների տեղադրման աշխատանքներ»,- նշել է Վահե Հովհաննիսյանը։

Այնուհետ ծրագրի ղեկավարն անդրադարձել է «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հյուսիս-հարավ-2» ծրագրին։ Այն նախորդ ծրագրի տրամաբանական շարունակությունն է, մեկնարկել է 2021 թվականի նոյեմբեր ամսին եւ կավարտվի 2025 թվականի ապրիլին։ Այս ծրագրի նպատակն է՝ նպաստել անասնապահությամբ զբաղվող համայնքների եւ բնակավայրերերի ներառական եւ կայուն գյուղատնտեսական աճին՝ ներքին եւ արտահանման շուկաներում մասնավոր հատվածի արտադրողականության եւ մրցունակության բարձրացման միջոցով։ «Ծրագրի շրջանակներում եւս նախատեսվում է իրականացնել արոտավայրերի, խոտհարքերի եւ ենթակառուցվածքների բարելավում, աշխատանքներ պետք է տանենք բարձրարժեք կերարտադրության, մսարտադրության եւ կաթնարտադրության ուղղությամբ։ Այս ծրագրում հատուկ նշանակություն է տրվում կանանց ներգրավվածությանը, Արցախից տեղափոխվածներին եւ անապահովության մեջ գտնվող խոցելի խմբերին»,- հավելել է Վահե Հովհաննիսյանը։

Ծրագրի թիրախում են մարզի անասնապահությամբ զբաղվող 17 համայնքների ու բնակավայրերի տնային տնտեսուհիները, կաթի եւ մսի արժեշղթաների դերակատարները եւ տեղական ինքնակառավարման մարմինները։

Ապա ծրագրի ղեկավարը պատասխանել է Գեղարքունիքի մարզպետի կողմից առաջադրված մի շարք հարցերի։

Մարզպետ Կարեն Սարգսյանն իր գոհունակությունն է հայտնել իրականացված եւ նախատեսվող ծրագրերի համար եւ առաջարկել՝ աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնելու համար համագործակցել նաեւ մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության հետ։

«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հյուսիս-հարավ-2» ծրագիրը ֆինանսավորվում է «Ավստրիական Զարգացման Գործակալության» կողմից։ Ծրագրի գործընկերներ են ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունները։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Հայաստանում ինձ զգում եմ այնպես, ինչպես դրախտում. Սև Օհանյան