Քաղաքականություն

Հայաստանի ԱԳ նախարարը Վրաստանի վարչապետի հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԳ նախարարը Վրաստանի վարչապետի հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Վրաստանի կառավարությունը:

Հանդիպման ընթացքում քննարկման կենտրոնական թեման ժամեր անց Թբիլիսիում կայանալիք հանդիպումն էր Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև: Ղարիբաշվիլին ընդգծել է դրական երկխոսություն ունենալու կարևորությունը:

Կողմերն անդրադարձել են նաև հայ-վրացական երկկողմ հարաբերություններին ու ապագայում համագործակցության հեռանկարներին՝ մասնավորապես տնտեսության ու երկկողմ առևտրի բնագավառներում:

Արարատ Միրզոյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին խոսել են Հարավային Կովկասում տեղի ունեցած վերջին զարգացումներից՝ ընդգծելով խաղաղ տարածաշրջան ունենալու անհրաժեշտությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում