Տնտեսություն

Քննարկվել են Ղազախստանից ՀՀ նավթամթերքի ներմուծման հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Քննարկվել են Ղազախստանից ՀՀ նավթամթերքի ներմուծման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Ղազախստանի հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Նուր-Սուլթանում հանդիպում է ունեցել Ղազախստանի էներգետիկայի նախարար Բոլատ Ակչուլակովի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացրել է, որ քննարկվել են էներգետիկայի բնագավառում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես Ղազախստանից Հայասատան նավթամթերքի ներմուծման հնարավորությունները և պայմանները՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքների մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում։

Քննարկվել է նաև վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ոլորտներում երկուստեք հաջողված փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր։

Նշվել է էներգետիկայի ոլորտում տարբեր ձևաչափերով երկու երկների լավ համագործակցությունը՝ այդ թվում ԵԱՏՄ գազի և էլեկտրաէներգետիկայի ընդհանուր շուկաների ձևավորման, ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի շրջանակներում և այլ ուղղություններով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում