Ընդդիմությունը շարունակում է պնդել, որ խորհրդարան կվերադառնա բացառապես սեփական օրակարգով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն ընդգծում է, որ ընդդիմությունը խորհրդարան կվերդառնա բացառապես իր օրակարգով: Սաղաթելյանի խոսքով՝ «Դիմադրություն» շարժման օրակարգը փողոցում է:

«Խորհրդարան կվերադառնանք բացառապես մեր օրակարգով: Դա կլինի պաշտոնանկության գործընթաց կամ կլինի խորհրդարան մեր տարած գործընթացը, ինչպես արել էինք հունիսի 3-ին: Այլ պարագայում մենք չենք պատկերացնում մեր գործունեությունը խորհրդարանում: Մեր ընտրողների ցանկությունն այն չէ, որ գնանք խորհրդարան, զբաղվենք երկրորդական գործերով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հուլիսի 11-ին կայացած ասուլիսի ընթացքում նշեց Իշխան Սաղաթելյանը:

Պատասխանելով մանդատներից հրաժարվելու մասին հարցին՝ Սաղաթելյանն ասաց, որ ամենահեշտ ճանապարհը մանդատներից հրաժարվելն է: «Այդ մանդատները մեզ համար կարևոր չեն: Դրանք ծառայելու են մեր ժողովրդին: Եթե կգա մի պահ, որ դրանից հրաժարվելու պահանջ տեսնենք, մենք կքննարկենք, բայց դրանցից հրաժարվելով՝ որևէ արդյունավետություն շարժումը չի ունենալու»,-ասաց նա:

Սաղաթելյանը նշեց, որ գրեթե բոլոր մարզերում ձևավորվել են շարժման խորհուրդներ:

«Հանրահավաքները իրականացվում են շաբաթը մեկ անգամ, մնացած բոլոր օրերին մենք կազմակերպչական աշխատանքներ ենք իրականացնում, որը այսօր ձեզ համար տեսանելի չէ: Մենք մարզերում ձևավորում ենք այդ խորհուրդները, որպեսզի շարժումն ընդգրկի նաև մարզերը»,-նշեց նա:

Հայերեն Español

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել