Տնտեսություն

ՀՀ ՊԵԿ և Վրաստանի ՖՆ եկամուտների ծառայության ղեկավարներն կնքել են էլ. տվյալների փոխանակման ծրագրի մեկնարկի փաստաթուղթ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊԵԿ և Վրաստանի ՖՆ եկամուտների ծառայության ղեկավարներն կնքել են էլ. տվյալների փոխանակման ծրագրի մեկնարկի փաստաթուղթ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հուլիսի 8-ին գործընկերոջ՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ Թբիլիսիում ստորագրել է «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» հուշագրից բխող ծրագրի մեկնարկի վերաբերյալ արձանագրություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, նախատեսվող էլեկտրոնային տվյալների փոխանակումը հնարավորություն կտա ավելի արագ և արդյունավետ դարձնել մաքսային հսկողության գործառնությունները՝ երկու երկրների տնտեսվարողների և փոխադրողների համար հնարավորինս աննկատ և վերջիններիս նվազագույն ներգրավվածությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում