Իմ աշխատանքի ընթացքում ես երբևէ չեմ խուսափել որևէ քննարկումից. Վարդապետյանը ներկայացրեց իր սկզբունքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլխավոր դատախազն առավելապես կազմակերպական գործառույթ է իրականացնում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին նշեց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը:

«Ինձ մեղադրում են, որ ես չեմ աշխատել դատախազության համակարգում, բայց ես կարծում եմ , որ սա հնարավորություն է ինձ՝ այլ տեսանկյունից հարցին նայելու։ Յուրաքանչյուր գործ, որի վերաբերյալ մասնագիտական քննարկում էտեղի ունենում, ես նայում եմ մարդու տեսանկյունից, և ինձ համար իմ ամբողջ աշխատանքի ընթացքում կարևոր է լինելու, թե մենք արդյո՞ք պաշտպանում ենք մարդու իրավունքները»,- ասաց Վարդապետյանը:

Գլխավոր դատախազի թեկնածուն նշեց,որ դատախազությունը պետք է թույլ չտա, որ տեղի ունենա ինքնադատաստան. դատախազությունը պետք է յուրաքանչյուր գործով տեղեկացված լինի՝ ընդհուպ մինչև մասնագիտական քննարկումներ։

«Եթե անհրաժեշտություն կա, որ գլխավոր դատախազը մասնակցի որևէ քննարկման՝ խնդրեմ։ Իմ աշխատանքի ընթացքում ես երբևէ չեմ խուսափել որևէ քննարկումից, ընդհակառակը, ինքս եմ նախաձեռնել ու խնդրել, որ եթե ունեք իրավական որևէ հարցի վերաբերյալ անհրաժեշտություն, համեցեք, դա է պատճառը նաև, որ ասում են՝ միջամտում է, խանգարում է, ուղղություն է տալիս: Ընդամենը մասնագիտական քննարկման մասին է խոսքը», - ասաց Աննա Վարդապետյանը։

Հայերեն English

Մրցաշրջանի վերջին «Էլ Կլասիկո»-ում դարձյալ հաղթեց «Բարսելոնա»-ն

Ուկրաինահայ բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը նվաճել է WBO International-ի տիտղոսը

Մասկատում սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների չորրորդ փուլը

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

Ուկրաինան պատրաստ է հանդիպել ՌԴ ներկայացուցիչների հետ՝ մայիսի 12-ից հրադադարի պայմանով․ Զելենսկի

Փրկարարները մասնատել և հեռացրել են երեք ավտոմեքենա վնասած ծառը

Հայաստանում անձրևոտ եղանակը կուղեկցվի օդի ջերմաստիճանի 8-10 աստիճանով նվազմամբ

Նպատակը խաղաղության հաստատումն է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչություն. Ռուսաստանին հրթիռների արձակման կայանքներ մատակարարելու մասին պնդումը ծիծաղելի է

Փրկարարները Դսեղ գյուղ տանող կամրջի մոտակայքում մասնատել և հեռացրել են ճանապարհը միակողմանի փակած ծառը