Տնտեսական ակտիվության ցուցանիշը 5 ամսում աճել է 10.2 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի հունվար-մայիսին 10.2 տոկոսով ավելացել է նախորդ տարվա հունվար-մայիսի նկատմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 2.7 տոկոսով: Շինարարության ծավալը 2022-ի առաջին 5 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 11.4 տոկոսով:

Առևտրի շրջանառությունում հունվար-մայիսին 2021-ի հունվար-մայիսի նկատմամբ ավելացումը կազմել է 8.9 տոկոս:

2022 թվականի հունվար-մայիսին մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 24.9 տոկոսով:

2022 թվականի առաջին 5 ամիսներին սպառողական գների ինդեքսը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.7 տոկոսով:

Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվար-մայիսին 2021-ի հունվար-մայիսի համեմատ աճել է 9.6 տոկոսով: Իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 13.1 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-մայիսիննախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրել է 36.6 տոկոս աճ: 2022 թվականի հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արտահանումն աճել է 27.5 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 42.2 տոկոսով:

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-մայիս ամիսներին կազմել է 477.34 դրամ:

Հայերեն English Русский

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը