2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները կավելացվեն 40 միլիարդ դրամով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 40 միլիարդ դրամով կավելանան և այդ միջոցները կուղղվեն ՀՀ պահուստային ֆոնդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 23-ին տեղի ունեցած Կառավարության նիստում որոշումն ընդունվեց միաձայն:

Զեկուցող Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ տարվա առաջին կեսին պետական բյուջեի կիսամյակային հարկային եկամուտներն ավելին են, քան սկզբնապես նախատեսված էին:

«Հունիսի 22-ի դրությամբ հարկային եկամուտները կազմել են մոտ 911 միլիարդ դրամ, և դա 30 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Եթե այս կիսամյակի հարկերից նվազեցնենք մետաղական խտանյութերի համար առ այսօր վճարված 38 միլիարդ դրամը, որը նախորդ տարվա առաջին կիսամյակում դեռևս չէր կիրառվում, որպեսզի համադրելի դարձնենք նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ, ապա հարկերի աճը կկազմի 25 տոկոս: Հարկային եկամուտների աճը պայմանավորված է մի քանի գործոններով. օրինակ, հարկային վարչարարության բարելավմամբ»,-ասաց նա, հավելելով, որ այսօրվա դրությամբ հարկային եկամուտների փաստացի ցուցանիշները բավարար հիմք են տարվա հարկային եկամուտների ցուցանիշը այս փուլում 40 միլիարդ դրամով ավելացնելու համար:

«2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի քննարկումների շրջանակում, երբ ամփոփում էինք 2023 թվականի անելիքները, արձանագրել ենք, որ տարբեր ոլորտներում ունենք կապիտալ բնույթի ծրագրեր, որոնք ֆինանս ունենալու դեպքում իրագործելի են նաև 2022 ընթացքում: Քննարկել ենք 2022 թվականի պետական բյուջեով հաստատված ծախսային առաջնահերթությունների հավելվածում ներառված կապիտալ բնույթի ծրագրերը և նախատեսում ենք դրանց մի մասը ևս ներառել առաջիկայում ֆինանսավորվողների թվում»,-ասաց նախարարն, ընդգծելով, որ այս որոշմամբ առաջարկվող փոփոխությամբ եկամուտների ավելացումը թույլ կտա առաջիկա շաբաթների ընթացում սկսել կրթության, առողջապահության, ֆիզիկական ենթակառուցվածքների այնպիսի նոր ծրագրերի իրականացումը, որոնք, հակառակ պարագայում, պետք է մեկնարկեին 2023 թվականի սկզբում:

Վարչապետ նիկոլ Փաշինյանն էլ հավելեց՝ 2021 թվականի արդյունքներով պետական բյուջեի եկամտային մասը նախատեսվածից ավել ենք կատարել 147 միլիարդ դրամով:

«Այսօրվա դրությամբ մենք 2022 թվականի բյուջեի եկամտային մասի կատարման առումով 46 միլիարդ դրամի ավել հավաքագրում ունենք: Մենք կարծում ենք, որ բյուջեի եկամուտներն, արտառոց ոչինչ չպատահելու դեպքում, էլի կավելանան, և մենք հիմա նախարարություններից սպասում ենք, որ նոր ծրագրեր ներկայացնեն»,-ասաց նա:

Հայերեն العربية English Français Русский

Վաշինգտոնում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հանդիպումը

ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Գլխավոր դատախազը հյուրընկալել է «Եվրասիա» ավագ դպրոց վարժարանի և «Պատանի իրավաբանի դպրոց»-ի սաներին

Թրամփը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ

IRI-ի նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին աջակցությունը շարունակելու հանձնառությունը

Դոնալդ Թրամփը դեռևս չունի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու պաշտոնական ծրագիր. Ուկրաինայի նախագահ

ՀՀ ՆԳՆ-ն հերքում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր նորքի բաժնի հետ կապված լուրը

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հերքել է Մյունխենում Ուկրաինայի խաղաղ կարգավորման ծրագիր ներկայացնելու մասին լուրերը

ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ԶՊՄԿ-ի աշխատակիցների հետ

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 12 մասնակիցները