ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները բոլոր հարցերում հասել են դրական, համաձայնեցված որոշումների

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Մինսկում տեղի ունեցած նեղ և ընդլայնված կազմերով նիստերի ընթացքում քննարկել են եվրասիական ինտեգրման թե՛ հրատապ և թե՛ հեռանկարային հարցերը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին «Սպուտնիկ Արմենիա» մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպված Մինսկ-Երևան-Բիշքեկ-Նուր-Սուլթան տեսակամուրջ ժամանակ հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան:

Մալկինայի խոսքով՝ քննարկումները չեն անցել առանց բուռն բանավեճերի, բայց միևնույն ժամանակ՝ բոլոր հարցերում էլ հաջողվել է հասնել դրական, համաձայնեցված որոշումների:

«Երկու օրվա ընթացքում ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները շատ ակտիվորեն քննարկում էին եվրասիական ինտեգրացիայի ե՛ւ հրատապ, ե՛ւ հեռանկարային հարցերը: Բնականաբար, հնարավոր չեղավ խուսափել բուռն բանավեճերից: Դրա հետ մեկտեղ, գործնականորեն բոլոր հարցերում հաջողվեց հասնել դրական, համաձայնեցված որոշումների: Ուզում եմ ընդգծել, որ բոլոր հարցերն էլ անմիջականորեն շոշափում են մեր համատեղ կյանքի, մեր ինտեգրման ամենակարևոր կողմերը», - հաղորդեց խոսնակը:

Հունիսի 20-ին Մինսկում տեղի էր ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իսկ հաջորդ օրը՝ հունիսի 21-ին, Բելառուսի մայրաքաղաքում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների, ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների՝ Կուբայի և Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի մասնակցությամբ: Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են արդյունաբերության առաջանահերթ և բարձր տեխնոլոգիական մասնաճյուղերում համագործակցության և ներմուծման փոխարինման հարցերով հանձնաժողով ստեղծելու հարցը, սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների ջանքերի միավորման ծրագիրը, ինչպես նաև՝ եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների զարգացումը «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով:

Հայերեն العربية English Español Français Русский

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին

Գրոսին անընդունելի է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը, որի հետևանքով կա զոհ

Երևանի մի խումբ փրկարարներ արժանացել են պարգևների

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Վենսը վստահեցրել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությունը հավերժ չի շարունակվելու

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման կարևորությունը խաղաղության ամրապնդման գործում

Դավիթ Թադևոսյանն ու Խալիլ Շիրղոլամին քննարկել են Հայաստանի և Իրանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով