Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանը սեփականության իրավունքով կտրամադրվի Մալխաս Ամոյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան համայնքի սեփականություն համարվող Լենինգրադյան փողոցի հ.23/13 շենքի հ.4՝ 92.3 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը անհատույց սեփականության իրավունքով կտրամադրվի հունա-հռոմեական ոճի 2021թ. Աշխարհի և 2022թ. Եվրոպայի մեծահասակների առաջնության ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`որոշումը քվեարկության դրվեց Երևանի ավագանու նիստում:

Որոշման նախագծի համաձայն` Մալխաս Ամոյանը իր ծնողների, եղբոր և քրոջ հետ բնակվում է Քրիստափորի փողոցի հ. 154/2 հասցեում գտնվող 67.7ք.մ. մակերեսով տանը: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում Մալխաս Ամոյանի անվամբ Երևան քաղաքում որևէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարված չէ: Հաշվի առնելով նրա մասնագիտական որակները, ինչպես նաև բնակարանային պայմանների բարելավման խիստ անհրաժեշտությունը՝ առաջարկվում է քննարկվող բնակարանը նվիրել նրան, որը լրացուցիչ խթան և ոգևորող հանգամանք կլինի անվանի մարզիկի համար մեր երկիրը հետագա առաջնություններում ներկայացնելու ընթացքում:

Մալխաս Բիմբաշի Ամոյանը ծնվել է 1999 թվականի հունվարի 22-ին Երևան քաղաքում: 2015–2022թթ. ընթացքում դարձել է բազմաթիվ առաջնությունների հաղթող և մեդալակիր, 2022 թվականի մեծահասակների Եվրոպայի առաջնության չեմպիոն: Մալխաս Ամոյանի վերջին ամենակարևոր նվաճումներն են 2021թ. Աշխարհի և 2022թ. Եվրոպայի առաջնության ոսկե մեդալները:

Որոշման նախագիծն ընդունվեց միաձայն:

Հայերեն

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ