ՔՊ-ում ընդդիմադիրներին մանդատից զրկելու քննարկում կա, տարբեր պատգամավորներ տարբեր կարծիքներ ունեն. Հովհաննիսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում քննարկում կա՝ նիստերից բացակայող ընդդիմադիր պատգամավորներից ոմանց մանդատից զրկելու հարցի վերաբերյալ: Տարբեր պատգամավորներ տարբեր կարծիքներ ունեն, քննարկվում է նաև վարչական պաշտոնների հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասացին իշխանական խմբակցության պատգամավորները ԱԺ ճեպազրույցում:

«Խմբակցությունում նման քննարկում կա: Այդ քննարկումները ծնվել են հանրային պահանջից, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ, տեսնելով ընդդիմության վարքագիծը և թե ինչպես են ընդդիմադիրներն օգտագործում պատգամավորական մանդատը, նման պահանջ են ներկայացրել: Եվ խմբակցության տարբեր պատգամավորներ տարբեր կարծիքներ ունեն, քննարկումներ կան, որոշում չկա»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ քննարկվում է նաև վարչական պաշտոնների հարցը: Պատգամավորը վստահեցնում է, որ իշխանական խմբակցությունը մշտապես քննարկում է բոլոր հարցերը, որոնք բխում են հանրային պահանջից:

Անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է որոշում կայացվի նաև հետ կանչել հանձնաժողովների ընդդիմադիր պատգամավորներին և ԱԺ ընդդիմադիր փոխնախագահին, որը կարգավորվում է որոշման նախագծով՝ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը պատասխանեց, որ հանձնաժողովի արդեն որերորդ նիստն է, որ անցկացնում են առանց հանձնաժողովի նախագահի՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի:

«Արդեն որերորդ նիստն ենք անցկացնում առանց հանձնաժողովի նախագահի: Հանձնաժողովում քննարկվել է նման հարց»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ խմբակցությունն է որոշում կայացնում, իսկ խմբակցությունում կոնկրետ այդ հարցով քննարկում չի եղել:

Հայերեն

ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը

Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում

Հասարակական կարծիքի հարցումը վկայում է Հայաստանում ԵՄ-ի նկատմամբ ընդհանուր առմամբ դրական վերաբերմունքի մասին

ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի

Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Դատավորներ Սեդա Սաֆարյանն ու Դավիթ Խաչատուրյանը կշարունակեն մասնակցել ընտրությունների վիճարկման գործի քննությանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում նշվեց Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը

Պիկասոյի վրձնին պատկանող դիմանկարը 1,7 միլիոն դոլարով վաճառվել է Լոնդոնի աճուրդում

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը