Հասարակական

Կյանքից հեռացել է Ռաֆայել Քոթանջյանը

1 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է Ռաֆայել Քոթանջյանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 13-ին մահացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ,ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Ռաֆայել Քոթանջյանը ծնվել է 1942 թվականի սեպտեմբերի 9-ին Թբիլիսիում: 1946 թվականին տեղափոխվել է Երևան։

1960-1964 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։

1964-1966 թվականներին որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում։ 1966-1968 թվականներին եղել է «Արշալույս» երիտասարդական թատրոնի դերասան։ 1968-1970 թվականներին հաճախել է հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն կուրսերի Մոսկվայում։ 1970-1993 թվականներին աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան և ռեժիսոր։

«Արմենպրես»-ի խմբագրակազմը ցավակցում է սիրված արտիստի հարազատներին, ընկերներին և նրա արվեստը գնահատողներին:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում