ԱՊՀ-ի Տնտեսական խորհրդի հաջորդ նիստը պլանավորվում է անցկացնել սեպտեմբերի 23-ին Մոսկվայում
2 րոպեի ընթերցում
![ԱՊՀ-ի Տնտեսական խորհրդի հաջորդ նիստը պլանավորվում է անցկացնել սեպտեմբերի 23-ին Մոսկվայում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/06/1085646.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի Տնտեսական խորհրդի հերթական նիստը պլանավորվում Է կազմակերպել սեպտեմբերի 23-ին Մոսկվայում: Հունիսի 10-ին այդ մասին հայտնել Է Համագործակցության Գործադիր կոմիտեի նախագահ - գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ԱՊՀ-ի Տնտեսական խորհրդի հաջորդ նիստը պլանավորված Է 2022 թվականի սեպտեմբերի 23-ին Մոսկվայում»,- ասել Է նա այդ մարմնի՝ Նուր Սուլթանում ընթացող 94-րդ նիստին:
Նիստի ընթացքում պատվիրակությունների ղեկավարները լսել են տեղեկատվություն 2021 թվականին ԱՊՀ-ի մասնակից պետությունների տնտեսական զարգացման հիմնական նպատակային մակրոտնտեսական ցուցանիշների մասին:
Հատուկ ուշադրություն Է նվիրվել ԱՊՀ-ի մասնակից պետություններում ընթացիկ տնտեսական իրադրության հարցի քննարկմանը եւ ծագող խնդիրների հակազման հնարավոր համատեղ միջոցներին: Անկախ Պետություննեի Համագործակցության Տնտեսական խորհւրդը հիմնական գործադիր մամինն Է, որն ապահովում Է ազատ առեւտի գոտու ստեղծման եւ գործունեության եւ սոցիալ-տնտեսական համագործակցության այլ հարեցի մասին ԱՊՀ-ի շրջանակներում ընդունված համաձայնագրերի, Պետությունների ղեկավարների խորհրդի եւ Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշումների կատարումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: