Վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով ծախսերն աճել են

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ 2021-ի ընթացքում իրականացվող ծրագրերի գծով ծախսերն աճել են 29 տոկոսով կամ 5.4 մլրդ դրամով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկանհաշվետվության քննարկմանը:

«Անցյալ տարվա ցուցանիշներով բավականին լավ արդյունք ենք ունեցել, եթե նույնիսկ չհաշվենք կորոնավիրուսի և պատերազմի տարին, 2020-ի կատարողականը 71.2 է եղել, օբյեկտիվորեն այդպիսին կարող էր լինել, 2019-ին ունեցել ենք 76.6 տոկոս, 2018-ին՝ 86.1 տոկոս, հաշվետու տարում՝ 2021 թվականին՝ 91.2 տոկոս: Մենք ունեցել ենք 11 ծրագրի իրականացման համար հատկացված 27.6 մլրդ դրամ, տարվա ընթացքում կատարված փոփոխությունների արդյունքում ճշգրտված բյուջեն կազմել է շուրջ 26.2 մլրդ դրամ կամ 1.4 մլրդ դրամով պակաս: Աշխատակազմի պատասխանատվությամբ 2021-ի ընթացքում կատարվել է բյուջեի 10 ծրագիր, ծախսերը կազմել են 23.9 մլրդ՝ 91.2 տոկոս: Նախորդ տարվա համեմատ աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով ծախսերն աճել են 29 տոկոսով կամ 5.4 մլրդ դրամով»,- ասաց Հարությունյանը:

Ապա Հարությունյանը ներկայացրեց 2021-ին վարչապետի աշխատակազմի կողմից իրականացված ծրագրերը:

«Վարչապետի լիազորությունների ապահովման ծրագրի համար ունեցել ենք 16.2 մլրդ դրամ: Կատարված մի շարք փոփոխությունների արդյունքում ճշտված պլանը կազմել է 13.4 մլրդ դրամ, իսկ փաստացի ծախսը՝ 11.7 մլրդ դրամ կամ 87.5 տոկոս: Շեղումը հիմնականում պայմանավորված էր Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող առևտրի և ենթակառուցվածքների զարգացման վարկային ծրագրի կատարողականով»,- նշեց աշխատակազմի ղեկավարը:

Հարությունյանը ընդգծեց՝ ֆիքսել են մի փաստ, որ այդ ծրագրերը բովանդակային առումով որոշակի խնդիրներ են առաջացնում աշխատակազմում: «Ոչ թե բուն ծրագրերն են խնդրահարույց, այլ՝ երբեմն ունենում ենք ծրագրեր, միջոցառումներ, որոնք բովանդակային առումով աշխատակազմի բովանդակության հետ չեն համընկնում»,-ասաց նա՝ պատրաստվում են որոշ ծրագրեր տեղափոխել համապատասխան գերատեսչություն:

«Աջակցություն քաղաքական կուսակցություններին, ՀԿ-ներին և արհմիություններին ծրագիրը» կատարվել է 98.8 տոկոսով: Հարությունյանը հավելեց՝ չեմպիոնական ծրագիր է, այսինքն՝ իրենց պարտականությունները կազմակերպությունների և կուսակցությունների նկատմամբ գրեթե լիարժեք կատարել են:

«Միջազգային դատարաններում, արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացում և պաշտպանություն» ծրագրի կատարողականը 2021-ին եղել է 93.3 տոկոս: Տոների և հիշատակի օրերի ծրագրի համար հատկացված է եղել 190 մլն դրամ, սակայն այստեղ խնայողություն է տեղի ունեցել, դա իրականացրել են այլ միջոցներով:

Հայերեն

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը

ԱՄՆ-ն տիեզերական տարածքի վերահսկման համար սպառազինության համակարգեր ունի. Թրոյ Մեյնք

Սեպտեմբերի 15-ի միջոցառումների անոնս