Yeremyan Products կաթնամթերքը պատրաստվում է մաքուր, բնական, առանց հավելումների անարատ կաթից
1 րոպեի ընթերցում
![Yeremyan Products կաթնամթերքը պատրաստվում է մաքուր, բնական, առանց հավելումների անարատ կաթից](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/05/1084745.jpg)
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական չափանիշներին համապատասխանող, բարձրորակ կաթնամթերք արտադրող Yeremyan Products ապրանքանիշն իր լաբորատորիայով մասնակցում էր Երևանի պետական համալսարանի Կենտրոնական շենքի բակում կազմակերպված «Կիրառական քիմիա» Էքսպո 2022 ամենամյա միջոցառմանը:
Yeremyan Products-ի բազմազան արտադրատեսակների համտես-հյուրասիրությունից հետո հյուրերը հնարավորություն ունեցան սեփական փորձով համոզվելու, որ արտադրանքը բնական է, մաքուր, առանց որևէ հավելումների ու կոնսերվանտների։
Yeremyan Products-ի ժամանակակից լաբորատորիայում նմուշառումը սկսվում է թարմ կաթից, որը հատուկ մեքենաներով արտադրամաս է հասնում ուղիղ Ջերմուկում գործող տավարաբուծական ֆերմայից։ Yeremyan Products-ի ամբողջ կաթնամթերքն արտարդրության յուրաքանչյուր փուլում անցնում է համապատասխան հետազոտությունները՝ ստուգվում է կաթի մանրէաբանական կազմը, ֆիզիկաքիմիական հատկությունները, այնուհետև կատարվում է հոմոգենիզացիա, ջերմային մշակում և անցնում արտադրության հաջորդ փուլ ու փաթեթավորում։
Yeremyan Products-ի լաբորատորիայում հյուրերը նաև հնարավորություն ունեցան մանրադիտակի միջոցով դիտելու Yeremyan Products արտադրանքի մանրէաբանական կազմը։