ԿԲ կանխատեսմամբ՝ գնաճը տարվա ընթացքում կսկսի վերադառնալ դեպի թիրախ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի կանխատեսմամբ՝ գնաճը չի արագանում և տարվա ընթացքում կսկսի վերադառնալ դեպի թիրախային ցուցանիշ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացության ներկայացման ժամանակ անդրադառնալով Գևորգ Պապոյանի հարցին:

Երիցյանը հիշեցրեց, որ ԿԲ-ն վերջին կանխատեսումն արել է մարտ ամսվա դրությամբ, հաջորդը կարվի հունիսին: Նա ընդգծեց՝ գնաճն արդեն սկսել էր նվազել և պետք է հայտնվեր 6-6.5 տոկոսի շրջանակներում: «Այդուհանդերձ, նոր շոկեր կան՝ կապված տարածաշրջանային, աշխարհաքաղաքական իրավիճակի հետ: Գնաճի մասով դրսից եկող հիմնական շոկը էներգակիրների թանկացումն է և տրանսպորտային արժեշղթաների խեղումը, որը աշխարհի մակարդակով լոգիստիկ ծախսերը բարձրացրել է: Այս պահին գնահատում ենք այս շոկերի ազդեցությունները: Չնայած այդ ազդեցությունները որոշակի առումով տեսնում ենք արդեն, վերջին ամսվա գնաճը նորից սկսեց դեպի վերև շարժվել, բայց մենք կարծում ենք, որ մեկ եռամսյակ հետո գնաճը նորից հակառակ ուղղությամբ կգնա»,- ասաց Երիցյանը:

ԿԲ նախագահի տեղակալը նշեց՝ ԿԲ-ի քաղաքականությունը, տոկոսադրույքի բարձրացումն իր ազդեցությունն ունենալու է, միջին ժամկետում 12-ամսյա կտրվածքով, եթե այլ շոկեր չլինեն, գնաճը վերադառնալու է իր թիրախին. թիրախը 4 տոկոսն է, թույլատրելի շեղման չափը՝ + - 1.5 տոկոս:

ԿԲ նախորդ կանխատեսման համաձայն՝ գնաճը թիրախին գրեթե վերադառնում էր:

«Հիմա, երևի, նույն տեղաշարժը կլինի: ԿԲ-ն իր գործիքներով ի վիճակի է գնաճն արագ վերադարձնել իր թիրախին, ուղղակի դա մեր տնտեսության համար շատ ավելի ծախսատար կլինի: Ընդունված կանոն կա, եթե շոկն առաջարկի շոկ է, այսինքն՝ ծախքերն է ավելացնում, ապա ԿԲ-ն պետք է արձագանքի միայն երկրորդային էֆեկտների, որ գնաճը չարագանա: Այս պահի դրությամբ մեր իրականացրած քաղաքականությունն ապացուցել է, որ գնաճը չի արագանում, ետ է վերադառնում: Գնաճը կարագանար, եթե վերջին մեկ տարվա ընթացքում իր պիկից հակառակ ուղղությամբ չշարժվեր»,- ասաց Երիցյանը:

Ըստ ԿԲ նախագահի տեղակալի՝ նախորդ կանխատեսման իրականություն դառնալը մի քիչ հետաձգվում է, բայց համոզմունք կա, որ գնաճը կսկսի վերադառնալ դեպի թիրախը այս տարվա ընթացքում: Նա հույս հայտնեց, որ գնաճը կվերադառնա թիրախին:

Հայերեն Русский

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ