Տնտեսություն

ԵԱՏՄ-ի երկրները մտադիր են մայիսի 29-ը հայտարարել Եվրասիական տնտեսական միության օր

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ի երկրները մտադիր են մայիսի 29-ը հայտարարել Եվրասիական տնտեսական միության օր

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները մտադիր են մայիսի 29-ը հայտարարել ԵԱՏՄ-ի օր: Մայիսի 27-ին Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի առցանց նիստում այդ մասին հայտարարել Է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թույլ տվեք մեկ անգամ եւս շնորհավորել ձեզ Եվրասիական տնտեսական հանձանաժողովի ստեղծման 10-ամյակի եւ գալիք ԵԱՏՄ-ի օրվա առթիվ, որն այսօր մենք պլանավորում ենք սահմանել մայիսի 29-ին»,- դիմելով նիստի մասնակիցներին՝ ասել Է Ղրղզստանի պետության ղեկավարը:

Նրա խոսքով՝ մայիսի 29-ը ԵԱՏՄ-ի օր հայտրարելու որոշումը կապված Է միության ստեղծման շուրջ «համաձայնագրի ստորագրման օրվա» հետ:

Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի այս նիստին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ղեկավարներն, ինչպես նաեւ որպես դիտորդներ Ուզբեկստանի եւ Կուբայի ղեկավարները: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ճիշտ Է համարում մայիսի 29-ը ԵԱՏՄ-ի օր հայտարարելը: Ութ տարի առաջ այդ օրը ստորագրվեց ԵԱՏՄ-ի մասին հիմնարար պայմանագիրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում