Ինչ տեսակետ ունի ՔՊ-ն արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության մտադրության մասին. պարզաբանեցին պատգամավորները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երբ ընդդիմությունը Ազգային ժողով մուտք կանի նախագիծ՝ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ, իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կհայտնի մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ իր դիրքորոշումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցում այս մասին ասաց ՔՊ-ից Արթուր Հովհաննիսյանը:

«Երբ ԱԺ-ում մուտք կարվի նախագիծ՝ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ, այդ ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կհայտնի իր դիրքորոշումը՝ նիստին մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ»,-ասաց Հովհաննիսյանը:

Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ, անդրադառնալով հարցին, թե արդյոք սա կարելի՞ է դիտարկել որպես ընդդիմության վերադարձ խորհրդարան, ասաց՝ ընդդիմադիրների պարտականությունն է՝ լինել նիստերին:

Ինչ վերաբերում է նախատեսվող արտահերթ նիստին՝ նա ասաց. «Նիստը պետք է ունենա օրակարգ, օրակարգին պետք է նախորդի հայտարարության նախագիծ, նախագիծը պետք է սահմանված կարգով դրվի շրջանառության մեջ, ընդդիմադիր պատգամավորները պետք է մասնակցեն հանձնաժողովների նիստերին: Նախաձեռնության մասին ասելը դեռևս օրակարգ չէ, դեռևս արտահերթ նիստ չէ»:

Խորհրդարանական ընդդիմությունը տևական ժամանակ է, ինչ փողոցային պայքար է սկսել՝ իշխանափոխության պահանջով և չի մասնակցում նաև ԱԺ նիստերին: Սակայն ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը մայիսի 25-ին հայտնել էր, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ են հանդես եկել՝ իրենց օրակարգով՝ պահանջելով, որ խորհրդարանը հանդես գա հայ–ադրբեջանական և հայ–թուրքական հարաբերությունների հետ կապված հստակ հայտարարությունով։ Սաղաթելյանը ներկայացրել էր նաև հայտարարության տեքստը:

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում