Համանախագահության աշխատանքների հարցով կոնսենսուս չկա, սակայն ձևաչափի «մահվան» մասին լուրերը չափազանցված են. Միրզոյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով աշխատանքները, բանակցությունները շարունակելու կոնսենսուս չկա՝ առաջին հերթին Ադրբեջանի կողմից, սակայն համանախագահության ֆորմատի «մահվան» մասին լուրերը ևս փոքր-ինչ չափազանցված են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվեց՝ կա արդյոք կոնսենսուս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի և աշխատանքների վերաբերյալ, ինչպե՞ս կգնահատի այդ ձևաչափի ապագան և ի՞նչ է արվում, որ առաջիկայում սկսեն ԼՂ հարցով բանակցությունները համանախագահության շրջանակում:

«Ուկրաինական պատերազմի բերումով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքները, մեղմ ասած, ակտիվ չեն ընթանում: Ընդհանրապես, կարելի է փաստել, որ այդ շրջանակներում չեն եղել համենայնդեպս տեսանելի աշխատանքներ: Մինչև այդ Ադրբեջանն էր այն երկիրը, որը մերժում էր Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը, առաջարկը: Բայց ուկրաինական պատերազմից հետո նաև համանախագահների շրջանում որոշակի տարակարծություն կար: Մենք, անշուշտ, ԼՂ հիմնախնդրի քաղաքական կարգավորման առումով բանակցությունների տեղը և ձևաչափը տեսնում ենք հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում»,-ասաց Միրզոյանը:

Նա վստահեցրեց, որ հայկական կողմն այս մասին շարունակաբար խոսում է և այս ուղղությամբ աշխատում է բոլոր միջազգային գործընկերների և, առաջին հերթին, համանախագահների հետ: «Եվ ուրախությամբ պետք է փաստեմ, որ վերջերս, նկատած կլինեք, որ համանախագահ երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ հենց այդ ձևաչափում աշխատանքները շարունակելու»,-ասաց Միրզոյանը:

Նրա խոսքով՝ դա կարելի է տեսնել ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի վերջին հանդիպումից հետո արված համատեղ հայտարարությունում և իր՝ ԱՄՆ այցից հետո ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հանդիպման արդյունքում արված հայտարարությունում, ֆրանսիացի գործընկերների կողմից արված հայտարարությունում:

Անդրադառնալով հարցին՝ ԱԳ նախարարն ասաց՝ ասել, թե այս հարցում կա կոնսենսուս, կլինի չափազանցված: «Կոնսենսուս չկա և առաջին հերթին հենց Ադրբեջանի կողմից և ջանքերով: Սակայն, ինչպես կասեր դասականը, այս ֆորմատի «մահվան» մասին լուրերը ևս փոքր-ինչ չափազանցված են»,-ասաց Միրզոյանը:

Հայերեն English Français Русский

Վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ

Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը

Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային

Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ